• Categories

  • Հրաժարվում են բժշկական օգնություն ցուցաբերել․ հայտարարություն հանցագործության մասին

    Արդեն տեւական ժամանակ է մեր կայքին է դիմում Շիրակի մարզի Աշոցքի բնակչուհի Սարինա Խաչատրյանը։ Մեր ընթերցողներին հիշացնենք, որ Ս․ Խաչատրյանի աղջկան՝ առաջնեկով հղի Մարիամ Խաչատրյանին Աշոցքի «Սուրբ Տիրամայր Նարեկ» բարեգործական հիվանդանոցում հրաժարվել էին ցուցաբերել բժշկական օգնություն, ինչից հետո հղի կնոջը տեղափոխել էին մայրաքաղաք։ Եթե Հիպոկրատը իմանար․․․ ծննդկանն ու նորածինը մնացել են բախտի քմահաճույքին հոդվածի հրապարակումից հետո բարեգործական հիվանդանոցի տնօրինությունը իսկական հաշվեհարդար էր սկսել Սարինայի ընտանիքի հանդեպ՝ Հաշվեհարդար ծննդկանից ու նրա հարազատներից։

     

    Եվ անպատժելիությունը բարեգործական հիվանդանոց կոչված հիմնարկությանը հիմք է տվել դեմ գնալ բժշկի կոչմանը եւ անօգնական վիճակում թողնել հիվանդին՝ պատճառաբանելով, թե իրենք հրաժարվում են օգնություն ցույց տալ իրենց դեմ բողոքողներին։

     

    Բանն այն է, որ Սարինա Խաչատրյանի բազմազավակ հարսը 7-րդ երեխային է սպասում եւ ունի առողջական խնդիրներ, վերջինս  24․08․2017թ-ին արյան բարձր ճնշումով դիմում է «Սուրբ Տիրամայր Նարեկ» բարեգործական հիվանդանոց, որտեղից հերթապահ բուժքույրը՝ ոմն Ալիսա հրաժարվում է շտաբ օգնության կանչ գրանցել՝ ասելով, որ իրենք հիվանդանոցի տնօրեն հայր Մարիոյից եւ փոխտնօրեն Հասմիկ Համբարյանից ցուցում ունեն Խաչատրյանների ընտանիքին օգնություն չցուցաբերել։

    Երբ մեր թղթակիցն է զանգահարում հիվանդանոց պարզելու համար խնդիրը, Ալիսա ներկայացող կինն ասում է․

    -Ինչի՞ եք ինձ զանգում, զանգեք Հասմիկին կամ էլ հայր Մարիոյին, ես ոչ մի բանով չեմ կարող օգնել, հայր Մարիոն ասել ա իրանց բուժօգնություն ցույց չտաք։

     

    Հռոմի միաբանների կողմից հովանավորվող հիվանդանոցի բարքերից տեղյա՞կ են միաբանները, թե՞ ոչ՝ չենք կարող ասել, սակայն մի բան ակնհայտ է՝ հիվանդանոցը որ ստեղծված է անապահովներին օգնություն ցույց տալու համար, ակնհայտ կերպով շրջանցում է ի սկզբանե նախատեսված իր առաքելությունը։

     

    Տեղեկացնենք նաեւ, որ բարեգործական հիվանդանոցում երբ հրաժարվել են երեխային կաթ տրամադրել, ոստիկանության Աշոցքի բաժինն ինքն է ստանձնել այդ առաքելությունը եւ երեխային պարբերաբար մանկական կաթ են գնում։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30