• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Հողագործները պնդում են, որ վճարել են ոռոգման ջրի գումարը, իսկ ՋOԸ-ն դիմում է դատարան

    Շիրակի մարզից ազգանբակչության կողմից բազմաթիվ ահազանգներ ենք ստանում, այն մասին, որ ոռոգման սեզոնը սկսվել է, սակայն հողամասերը դեռ չեն ոռոգվել։
    Բնակչությունը դիմում է տեղական իշխանություններին, սակայն վերջիններս չեն կարողանում հող մշակողներին պահանջները բավարարել։ Պատճառաբանելով, որ ոռոգման ջրի նախկին պարտքերի պատճառով Շիրակ ՋՕԸ-ն մարզի մի քանի համայնքների կուտակված պարտքերի համար դիմել է դատարան։ Պահանջում են վճարել պարտքերը, որից հետո համայնքներին ջրով կապահովեն։

     

    Համայնքներում մարդիկ ասում են, որ կան բնակիչներ, որ ընդհանրապես ջուր չեն ստացել կամ հող մշակել, սակայն նրանց անուններով պարտքեր են նշված.
    -Մեռելների անուններով պարտքեր են գրանցված, իբր էս մարդիկ ջուր են էրել…


    Ոռոգման ջրի պարտքերի հանկարծակի ի հայտ գալը անհասկանալի իրավիճակ է ստեղծել առանց այն էլ հոգսաշատ մարդկանց համար։

     

    -Տարին երաշտ տարի է կարծես թե, իսկ հողերը անձրեւ չգալու պատճառով սկսել են ճաք տալ, չորությունից, մինչեւ ջուրը հասնի`բույսը թամամը կառնի,-դժգոհում են մարդիկ:

     

    Շիրակ Ջրօգտագործող ընկերության տնօրեն Ռուստամ Գրիգորյանը հաստատեց ազգաբնակչության դժգոհությունները` ասելով, որ համայնքներն ունեն նախկինից կուտակված պարտքեր, որոնք պետք է իրավական ուժ ստանան, որպեսզի ընկերությունը կատարի իր առջեւ դրված պարտականությունները։

     

    -Ջրօգտագործողներից շատերը պնդում են, որ ոռոգման ջրի գումարները վճարել են ժամանակին, պայմանագրերը կան, անդորագրերը նույնպես, սակայն համայնքներում չի կարգավորովում ոռոգման ջրի հարցը, կաթվածահար է եղել, ողջ համակարգը։

     

    -Մինչեւ հարցին իրավաբանական լուծում տալը, մենք ընկերություն ենք հրավիրել, ոլոր համայնքապետերին, քննարկել ենք ու առաջարկել, եթե իրենց համայնքներում կան վճարված անդորագրերը բերեն ներկայացնեն, սակայն մինչեւ օրս, ոչ մեկ ոչ մի անդորագիր չի բերել: Բոլորի հետ նախօրոք հանդիպել ենք, բոլորին զգուշացրել ենք, որպեսզի ինչ-որ ժամանակացույցում գումարները վճարեն, սակայն ոչ մի տեսակի արդյունք չի եղել։ Եթե գումարը ֆիքսված է, եթե եկել եմ այս հիմնարկ եւ ընդունել եմ դեբիտորական պարտքերով, եւ հիմնարկն է պարտք եւ հիմնարկին են պարտք, ինչպես եմ իրենց պարտքերը մարելու, կամ հիմնարկի հարկային վճարումները կատարելու եւ մարդկանց աշխատավարձերը վճարելու։ Եթե մարդիկ ասում են անդորագրեր ունեն, հիմքեր կան, թող իրենց իրավունքները պաշտպանեն, մենք որեւէ մեկի դեմ ուղղվածություն չունենք, այդ գումարները մեր ընկերության բալանսին նստած գումարներ են։
    -Որքա՞ն գումար են կազմում պարտքերը։


    -Մոտ 65-68 միլիոն դրամ է, բայց այս վիճելի խնդիրները համայնքապետարանների մոտ 12 միլիոն 500 հազար դրամ է։
    -Իսկ ի՞նչ կապ ունեն այստեղ համայնքապետարանները, չէ՞ որ նրանց գործառույթների մեջ չի մտնում ոռոգման ջրի սպասարկումը։


    -Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, համայնքի ղեկավարները մեզ էլ չեն ասել, թե ինչ կապ ունեն դրա հետ։ Պայմանագրերը կնքել են գյուղապետարանների հետ, գյուղապետերը եկել են, պայմանագրեր են կնքել ընկերության հետ, իրենց ջուր տալու համար։ Օրագրերում ստորագրված են համայնքի ղեկավարների ստորագրությամբ եւ կնիքով։ Եթե համայնքապետը ստորագրել է եւ կնքել եւ ջուր չի ստացել, ապա դա տրամաբանությունից դուրս է, ինչպե՞ս կարող է պատասխանատվություն չկրել մինիոնների հասնող գումարների մասով։ Հատկապես եթե ինքը ջուր չի վերցրել։ Նախկինում պայմանագրերը եղել են համայնքապետարանների հետ, մեզ հայտնի չէ, թե որ բնակիչը որքան ջուր է օգտագործել։ Կան անդորագրեր, կան մատյաններ, որի տակ գյուղապետը ստորագրել, կնքել է եւ ջուրը ընդունել է։ Հիմա ինչպես կարող է ընկերությունը այդ գումարները չգանձել։ Այս տենդենցը համայնքապետարանների հետ պայմանագիրեր կնքելը եղել է 2014-2015թ-ից։ Այսինք վերցնում են ջուրը եւ չեն վճարում, այնինչ ջուրը ապրանք է, որի համար պետք է վճարել։ Համայնքի ղեկավարներից ասում են ջրբաշխն է գումարները հավաքել, կամ ջուր տվել, բայց թե ինչ քանակով եւ ինչքան առայժմ ոչինչ հայտնի չէ։

     

    -Իսկ այժմ ընկերությունը համայնքապետարանների հետ պայմանագիր կնքո՞ւմ է։

    -Միանշանակ ոչ, ջրօգտագործողն է գալիս եւ մեզ հետ պայմանագիր կնքում, իսկ ընկերությունը սպասարկում է ինչպես հարկն է։
    Ի դեպ շատ համայնքի ղեկավարներ խոստովանել են, որ իրեն մարզպետն է հանձնարարել, որպեսզի պայմանագրերը ստորագրեն, իսկ ոմանք էլ ասում են ընկերությունից գյուղ այցելող աշխատակիցները շատ են թախանձել, որպեսզի ստանան վերջիններիս ստորագրությունները։

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31