• Categories

  • ՀՀԿ-ն՝ կրծքին, ԲՀԿ-ն՝ շուրթերին

    2017 թ-ի ԱԺ համապետական ընտրությունների ժամանակ շատ խոսվեց դպրոցների տնօրենների մասին, ովքեր մտավորականի ու մանկավարժի կոչմանը դավաճանեցին՝ ձայն հավաքելու ու ընտրակաշառք բաժանելու փաստերով:

     

    Ցավալի է, որ սերունդների դաստիարակության պատասխանատվությունը կրող մանկավարժները իրենք են իրավախախտումների հեղինակ դառնում:

     

    Ըստ Արարատի մարզի մեր աղբյուրների, օրինակ, մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը սուրհանդակներ է ուղարկել ՀՀԿ վարկանշային թեկնածուների շտաբեր ու գումար պահանջել՝ իր ու ընտանիքի ձայների դիմաց:

     

    Սակայն, նույն աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ-ականներից գումարները ստանալուց հետո Սոֆյա Հովսեփյանը ՀՀԿ-ի նշանը կրծքին՝ ակտիվ քարոզչությամբ է զբաղվել հօգուտ «Ծառուկյան» դաշինքի վարկանշային թեկնածուների ու նրանց անունից գումարներ բաժանել դպրոցում:

     

    Իսկ դաշինքի հանդեպ ունեցած «հավատարմությունը» պայմանավորված է նրանով, որ  Սոֆյա Հովսեփյանի ամուսինը՝ օգտվելով  ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Արբարամյանի ու կնոջ՝ Սոֆյայի մտերմությունից, Հ. Աբրահամյանի մարզպետ աշխատած տարիներին սեփականացրել է Արտաշատի կինոյի տան շենքը: Ըստ մեր աղբյուրի, թեեւ շենքը գրանցված է ուրիշի անունով, բայց այն պատկանում է Սոֆյայի ընտանիքին, ինչը մինչեւ օրս, երախտագիտությամբ հիշում է ՀՀԿ-ն կրծքին, իսկ ԲՀԿ-ն շուրթերին դպրոցի տնօրենը:

     

     

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31