• Categories

  • Հիվանդանոցի տնօրենը պաշտոնանկ կարվի՞

    Վերջերս համառ լուրեր են շրջանառվում, որ Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը շուտով պաշտոնանկ կարվի, իսկ նրա փոխարեն տնօրեն կնշանակեն Գագիկ Ծառուկյանի աղջկան`  Արգամ Աբրահամյանի ակնաբույժ կնոջը։

    Այս  առնչությամբ հարցադրումն անակնկալի չբերեց  բ/կ-ի տնօրեն Վարդան Հովհաննիսյանին, ով հաստատեց, որ այդ խոսակցություններն իրեն էլ են հասել:

    -Նախ ասեմ, որ տնօրենի ազատման եւ նշանակման համար կան որոշակի չափորոշիչներ։ Ես դեռ հինգ տարի աշխատելու պայմանագրային ժամեկտ ունեմ եւ այդ ժամկետի լրանալու դեպքում մրցութային կարգով կնշանակվի կենտրոնի նոր տնօրենը։ Քաղաքում պտտվող խոսակցությունները ես համարում եմ բամբասանքներ։ Կաշխատեմ մինչեւ իմ թոշակի անցնելը, հետո կգնամ վաստակած հանգստի,-հավատացրեց Վարդան Հովհաննիսյանը։

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31