• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Հիպոկրատի երդումը ժամանակավրե՞պ է

    Մեր խմբագրություն է դիմել Շիրակի մարզի բնակիչ, զոհված ազատամարտիկի հայր՝ 2-րդ կարգի հաշմանդամ 86-ամյա Ռաֆիկ Գեւորգյանի բարեկամուհին ու տեղեկացրել, որ Ռ. Գեւորգյանը մայիսի 22-ից բուժվում է Գյումրու Բժշկական կենտրոնում։ Մեզ դիմած քաղաքացին խոր վրդովմունքով ներկայացրեց, որ հիվանդը անցյալ տարի էլ է բուժվել նույն հիվանդանոցի սրտաբանության բաժանմունքում, եւ ինչպես անցյալ տարի այս տարի էլ բժիշկների վերաբերմունքը չի փոխվել հիվանդների նկատմամբ:

     

    -Իրար վրա գցելով բժիշկները ամեն մեկն ասում է իմ հիվանդը չի, կամ երկու օր առաջ ցավազրկող դեղորայքի դոզան այնքան շատ են տվել, որ հիվանդի խոցը պայթել է եւ արնահոսություն առաջացրել հիվանդի մոտ։ Մենք այսօր խոսում ենք մեր հարազատի մասին, սակայն դա վերաբերվում է նաեւ այստեղ այցելող բոլոր հիվանդներին, որոնք բուժվելու եւ ուշադրության, հոգատարության կարիք ունեն։ Այսպես են անում, որ տարածաշրջանի հիվանդ ազգաբնակիչները ստիպված հասնում են Երեւանի հիվանդանոցները, մեծ ծախսեր անելով,-զայրացած պատմում է հիվանդի հարազատը։

     

    Պարզվում է Ռաֆիկ Գեւորգյանը սրտի անբավարարվածության պատճառով է դիմել բժիշկներին, նա նաեւ քաղցկեղով հիվանդ է։ Երբ տեղում` բժիշկներից փորձեցինք պարզաբանում ստանալ հիվանդի հարազատների դժգոհության մասով, բաժանմունքի վարիչ Արթուր Ստեփանյանը պատասխանեց։

     

    -Ռաֆիկ Գեւորգյանի համար ինչ-որ պետք է արվում է, եւ’ բոլոր հետազոտությունները, եւ’ բոլոր բուժումները, իսկ ինքը ընդհանուր առմամբ ուռուցքային հիվանդ է։ Այս պահին հիվանդի գանգատները կախված են ընդհանուր թուլության հետ, ցանկացած ուռուցքային հիվանդի մոտ դա կա, որը չանցնող գանգատ է, պլյուս իրա տարիքը։ Իսկ ինչ մնում է ցավազրկողներին, դրանք անալգին դիմիդրոլ են, որոնք խոց չեն պայթացնում, արյունահոսությաուն չեն առաջացնում։ Դրանք խոցային հիվանդության բարդությունն է։ Խոցային արյունահոսության դեպքում էլ համապատասխան բուժումներ է ստացել, մասնագետի համապատասխան միջամտությամբ։ Ռաֆիկ Գեւորգյանն այժմ ունի խնամքի կարիք, սրտային անբավարարվածությունը արդեն կոմպեսացվել է եւ հանդիսանում է ուռուցքային հիվանդ։

     

    Գրեթե նույն պատասխանը տվեց նաեւ Ռաֆիկ Գեւորգյանին բուժող բժշկուհի Սվետլանան Պողոսյանը։
    Փորձելով հավատալ բժիշկների պնդումներին, ոտքս դեռ հիվանդանոցից դուրս չդրած բաժանմունքի վարիչ Արթուր Ստեփանյանը, հաշվի չառնելով հիվանդի ծանր վիճակը, հարձակվողական տոնով մոտեցել է եւ հարցրել։

     

    -Դուք մեզանից դժգո՞հ եք,- հիվանդի մոտ առաջացնելով խուճապ եւ անհանգստություն։

     

    Իսկ Ռաֆիկ Գեւորգյանի կինը ով նույնպես հիվանդանոցում էր, վախից կարմրած անընդհատ կրկնում էր, որ իրենք չեն բողոքել ոչ մի լրագրողի:

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31