• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Հերոսները հողն ազատագրեցին թշնամուց ու հանձնեցին ապիկարներին…

     

    Ազերիների դեմ հերոսաբար կռված ու հերոսաբար զոհված Սեյրան Սարոյանի մայրը՝ Ազգանույշ Սարոյանը վերջերս հոգին ավանդեց, այդպես էլ չտեսնելով իր որդու վերականգնված հարձանը, որի երկու տարին շուտով կլրանա, ինչ ուժեղ քամուց ընկել էր ու կոտրվել։
    -Խեղճ կինը պայքարելով մահացավ, մինչեւ հիմա խոստանում են, թե շուտով կտեղադրվի, բա ո՞ւր է,- ափսոսանք են հայտնում հերոսի ծննդավայրում` Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում։
    Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Սեյրան Սարոյանի զարմիկը, մեկ տարի առաջ ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան`հորեղբոր արձանը եւ տարածքի հուշապուրակը վերանորոգելու համար, սակայն գյուղապետ Գերասիմ Սարգսյանը հավատացրել է, որ ինքն է վերանորոգելու հուշաքարն ու պուրակը, եւ թույլ չի տվել տարածքում բարեկարգում իրականացնել:

     

    Դրանից անցել է 10 ամիս… Մինչեւ օրս հերոսի արձանը շուռ եկած է, իսկ պուրակում գյուղապետի սագերն են արածու…

    Հերոսները հողն ազատագրեցին թշնամուց ու հանձնեցին ապիկարներին…

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30