• Categories

  • Հենրիխ Մխիթարյանի գնահատականը

    EPL Index-ը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների մրցելույթներն ընթացիկ մրցաշրջանում:

    Ակումբային 39 հանդիպումներում 10 գոլ խփած եւ 5 գոլային փոխանցում կատարած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը (առավելագույնը՝ 10):

    Անցած ամռանը անգլիական թիմը համալրած մյուս ֆուտբոլիստներից ավելի բարձր է գնահատվել միայն շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ 8: Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ու կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային ստացել են 6:

    facebook tweeter vkontakte odnoklassniki