• Categories

  • Հեղափոխություն Մասիս ԲԿ-ում

    Արարատի մարզում սվիներով են դիմավորում ցանկացած փոփոխության: Սա պայմանավորված է    ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի իշխող թիմի և ներկա գործող մարզպետ՝ Արամայիս Գրիգորյանի հանգամանքով:

    Հանուն  ճշմարտության  փաստենք, որ այս մարզում մեծ Կրծողն իր թիմով աղացել է  յուրաքանչյուր հատիկ, մարզում խախտված է էկո համակարգը՝  թալանված ՀՀ քաղաքացին ու պետական միջոցները:

    Արտագաղթն  այս մարզում  առավել քան անհանգստացնող է: Եթե մարզում մեկ հատիկ գործող նորմալ  ենթակառուցվածք կգտնեք, տողերիս հեղինակի ուղղությամբ նետեր  կարձակեք, բացառությամբ, իհարկե, Մեծ Կրծողի սեփականացված շենք-շինությունների: Այսօր, երբ հաղթահարված է արդեն վախի մթնոլորտը մարզում, ՀՀ քաղաքացիները  հրապարակայնորեն  ազատ արտահայտվում են, արարատցիների ատելությունն  առ իր  հարստահարողի՝ Մկան վերաբերյալ առավել քան դաժան է, քան պատկերացնում եք…

    Մենք մեր նախորդ հոդվածում հիշատակել էինք, որ Արարատի  մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության  վարչությունն իրականացնում է մի շարք սոցիալական  և առողջապահական  գործառույթներ, որոնք միտված են հիշյալ մարզի ներկայացված ոլորտների արմատական  փոփոխություններին և նրանց բնականոն աշխատանքի առաջընթացին:

     

    Առողջապահության բաժնի լիազորությունների  շրջանակում է ՀՀ ազգային  վիճակագրական ծառայության կողմից տրամադրված ՝ բնակչության  թվի մասին  տվյալների հիման վրա  առաջարկություն ներկայացնել մարզպետին՝ արտահիվանդանոցային  բուժօգնություն  իրականացնող կազմակերպության  սպասարկման տարածքը և սպասարկվող բնակչության թիվը հաստատելու մասին. սահմանված կարգով  կազմակերպել  պետական առողջապահության ծրագրերի իրագործումը , մարզային ենթակայության  պետական  առողջապահության  հաստատությունների աշխատանքը, ապահովել բնակչության  անվճար բուժօգնության  իրականացումը, վերահսկել պետական  առողջապահական  հաստատությունների գործունեության  համապատասխանությունը օրենսդրությանը և այլ գործառույթների:

    Ահա այս համատեքստով  փոփոխություն իրականացվեց Մասիս ԲԿ-ում, որը սպասարկում է նաև շրջակա   հարակից գյուղերի բնակչությանը:

    Այստեղ, մեղմ ասած, անգործունեության էր մատնված հիվանդանոցը, «բարիկադների» էին  բաժանված  մի քանի բաժանմունքներ, ծայրաստիճան սրված էին   որոշ բժիշկների  հարաբերությունները միմյանց նկատմամբ:

    Վատ կառավարման արդյունքում  կոռուպցիային նպաստող  գործոններն օր-օրի բազմանում էին:

    Մասիս բժշկական կենտրոնը վեր էր ածվել  դատարկ, կոնսուլտացիոն  գրասենյակի: Ավելորդ է արդեն շեշտել թիմի  բարոյահոգեբանական  վատ մթնոլորտի մասին, որտեղ իսպառ  բացակայում էր  բուժող բժիշկ և հիվանդ  փոխհամաձայնության  և փոխվստահության  առողջ մթնոլորտը:

     

    Հայկական ԶԼՄ-ները  բազմիցս թմբկահարում էին  այս մասին, արդյունքում  նախկին նորանշանակ  տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանն  իր մի քանի ստորադասներով  հրավիրվեց մարզպետարան:

    Նախկին մարզպետը խույս տալով հանրային   հնչեղությունից՝  տնօրենին  արժանացրեց նկատողության:

    Սակայն թնջուկը մնաց…

    Հիշեցնենք մեր ընթերցողներին , որ Ա. Ղուկասյանը ՀՀ Առողջապահության  նախարարության աշխատակից էր  մինչեւ  Մասիսի ԲԿ- ի  տնօրեն  նշանակվելը:

    Եվ ահա 2017թ-ի հունիսի 26-ին Մասիսի ԲԿ-ում ,որը գտնվում է Հերացու 1 փողոցում, նոր տնօրեն նշանակվեց՝ Նունե Ավանեսյանը, եւ ոլորտը  միանգամից  գլխիվայր շուռ եկավ…

    Նոր տեղադրված  նկարահանող սարքերի միջոցով  հիվանդանոցն  իր  անմիջական վերահսկողության տակ առած  նորանշանակ տնօրենը  բախվեց  բժշկական հագուստ չկրող    բուժ․ անձնակազմին:

     

    Դժգոհության  ալիքը  հաստատակամ ղեկավարի հանգամանքում մի քանի օրում հանդարտվեց: Ըստ վիրաբույժներից մեկի. « Ստեղծվեց փոխհամաձայնության  և փոխվստահության առողջ մթնոլորտ, որը վերացրեց  տնօրենի և ստորադասի  միջև եղած սահմանները: Համոզվեցինք,որ որպես անհատ , որպես  մարզային  բուժհաստատության  ղեկավար, գործ ունենք  բժշկագիտական  պերսոնաժի հետ, ով բանիմաց է և ծրագրեր կրող: Լրացել է կառավարման  ընդամենը 100 օրն  այսօր,  թե՛ աշխատակազմը, թե՛ հանրույթն ականատես են  արդեն  լինում  բարձրակարգ սպասարկման, անհատական վերաբերմունք  յուրաքանչյուր այցելուի նկատմամբ:Այս սկզբունքով առաջնորդվելու  արդյուքում է, որ այցելուների թիվը հիվանդանոց շատացել է»,-ասաց մեր զրուցակիցը:

     -Բժի՛շկ  Ավանեսյան, ի՞նչ սկզբունքներով  առաջնորդվեցիք, շտկեցիք բացթողումները:

     

    Այս հարցին, նորանշանակ տնօրեն, Ճառագայթային դիագնոստիկ բժիշկ Նունե Ավանեսյանը տվեց հետևյալ պատասխանը.

    -Յուրաքանչյուր ղեկավար ունի իր ձեռագիրը, առողջության կենտրոնի  ղեկավարման  հիմքում թիմի միասնական  աշխատանքի արդյուքն է: Հիվանդին ԲԿ բերում  են ոչ միայն  բարեկեցիկ պայմանները, այլ  հիվանդ-բժիշկ պարզ, մարդկային փոխհարաբերությունները: Ցանկացած ղեկավարի համար  աշխատակազմը ամենամեծ ձեռքբերումն է, սակայն նրանցից երբ որևէ մեկը  փորձի վնասի աշխատանքային ընթացքին, կարող է պատժիչ ավարտ ունենալ: Մասիս ԲԿ-ի  ներկա   գանձանակն  ավելացել է 3 մլն դրամով՝ ստվերն ու  կոռոպցիոն գործոնները ոչնչացված են, 12 ծնունդից թիվը հասցրել ենք՝ 50-ի: Եռակողմ  պայմանագիր ենք  կնքել հղիների հետ: Անշուշտ, դեմոգրաֆիական տվյալները Հայաստանում և մասնավորապես Արարատի մարզում  անհանգստացնող են: Այս ամենը երիտասարդների արտագաղթի հետևանքն է , որն արտացոլվում է մեր աշխատանքում՝երիտասարդների և հետևաբար նաև հղիների թվի պակասով: Բոլոր տեսակի վիրահատություններն արդեն  կատարվում են Մասիս ԲԿ-ում, պարտադիր կարգով,բացառությամբ գանգուղեղային տրաֆմաներից, որոնց հասցնում ենք Երևան: Ֆրեզնոյից նեղ մասնագետներ ենք  հրավիրել՝  բաց դռների օր կազմակերպելու համար: Շրջակա գյուղերի բնակչության շրջանում, հաճախակի, տեղում բուժ սպասարկման համար լաբորատոր  հետազոտություններ ենք անցկացնում նեղ մասնագետներով: Պետք է փաստեմ, որ ԲԿ այցելուների թիվն ավելացել է, ի վերջո բոլորիս նպատակը մեկն է՝ բարձրակարգ սպասարկում, ազնվություն, կարգապահություն, սրտացավ վերաբերմունք յուրաքանչյուր այցելուի նկատմամբ… Տարածված կարծիք է, թե կին  ղեկավար լինելը հեշտ չէ: Բայց նա ով անցել է այս ճանապարհը, վստահ է՝ կանացի հմտությունները շատ ավելի մեծ հնարավորություններ են տալիս  մասնագիտական պարտքն  իրականացնողին: Կարևորը ընտանիքի  աջակցությունն է , Հիպոկրատի երդումը՝ արյանդ մեջ:

     

    Հ.Գ. Ճիշտ կադրերի ընտրությամբ հետամուտ  լինենք, որ Արարատի մարզը  կգտնի իր նախկին բնականոն կյանքը, ջուր չպղտորենք, բանտված Մասիսի շուրջբոլորն  ունենք դարավոր թշնամի  ու լավ խորհենք՝ ուրիշի ջրաղացին ջուր չավելացնենք…

     

     Գայանե Մեհրաբյան

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31