• Categories

  • Հափշտակված նկարը գտնվել Է Շվեյցարիայի աճուրդում

    Հովհաննես Այվազովսկու՝ 1976թ-ին Ռուսաստանում հափշտակված «Ծովը» նկարը հանվել Է Շվեյցարիայի աճուրդային տան վաճառքից, ինչի մասին հայտնել Է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

    Նրա խոսքով՝ ստացվել Էին տվյալներ, որ Շվեյցարիայի տարածքում Koller աճուրդային տունը վաճառքի Է հանել Հովհաննես Այվազովսկու «Ռեւելի տեսարան» նկարը, որն ստեղծվել Է 1845 թվականին: Նկարի իսկական անվանումն Է «Ծովը»: «Ստեղծագործությունը հափշտակվել Էր 1976 թվականին «Դմիտրովսկի կրեմլ» թանգարան-արգելոցից: Ինտերպոլի կապուղիներով շվեյցարացի գործընկերների հետ փոխգործակցության ընթացքում ավելի քան 1 միլիոն դոլար գնահատվող հափշտակված նկարը հանվել Է աճուրդային վաճառքից»,- նշել Է ՆԳՆ-ի ներկայացուցիչը:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31