• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Հարգանքի տուրք` հերոսներին

    Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մշակույթի տանը, հարեւան Վարդենիս համայնքի միջնակարգ դպրոցի սաները մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում էին կազմակերպել:

    Դեռահաս աղջիկներն ու պատանի երկրապահները Աննա Մանուկյանի ղեկավարությամբ ցուցադրեցին զինվորական մանրապատումներ` զինվորի օրագրից:

    Նրանց կատարմամբ հնչող երգերն ու պարերեը, որոնք ոգեշնչող էին ու հուզիչ` ընդհատվում էին դահլիճից հնչող բուռն ծափահարություններով:

    Դահլիճում ներկա էին նաեւ տարածաշրջանից ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները, ում բեմից ծաղիկներ նվիրեցին եւ ձոնեցին հուզիչ տողեր` մայրական սիրո, համբերության եւ հերոս որդիներ ծնելու համար:

    Լայնէկրան ցուցադրությամբ կադրեր ներկայացվեց Շուշիի ազատագրման հերոսական օրերից:

    Անուն առ անուն ընթերցվեցին քառօրյա պատերազմում նահատակված հերոսների անունները, ապա, 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց  հերոսներին:

    Ուշագրավ էր ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին նվիրված երգը, որը կատարվեց եզդերեն:

    Դահլիճում մի պահ ճնշող տխրություն թեւածեց, սակայն այն ընդհատվեց պատանի երկրապահների խրոխտ քայլերգի եւ արարողության, հայրենիքին անմնացորդ նվիրվելու պատգամով:

    Բավականին կազմակերպված գյուղ է Վարդենիսը, որը Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանի ծննդավայրն է:

    Ըստ համայնքի ղեկավար Կամո Պետրոսյանի, բավականին մեծ է Ա. Ջանիբեկյանի աջակցությունը գյուղի, ինչպես անհատական, այնպես էլ համայնքին վերաբերվող գլոբալ խնդիրների առումով:

    Արթուր Ջանիբեկյանի աջակցությամբ վերանորոգվել է Վարդենիսի սուրբ Հակոբ եկեղեցին, այժմ էլ ընթանում է կից տարածքի շինարարությունը:

    ՌԴ-ում շինարարական ընկերություն ունեցող մեկ այլ վարդենիսցի էլ` Շահեն Աղաբաբյանը, գյուղի տարածքում հիմնանորոգում է Խաթուն Տիրամոր սրբատեղին: Գյուղում պատմեցին, որ  եւ’ Շահեն Աղաբաբյանը եւ’ Արթուր Ջանիբեկյանը, թեեւ ուշ-ուշ են լինում գյուղում, բայց նրանց ներկայացուցիչները հաճախ են լինում Վարդենիսում եւ ցանկացած բարձրաձայնված խնդրի տալիս են սպառիչ լուծում:

    Ի դեպ, հենց Շահեն Աղաբաբյանի հովանավորությամբ է 200 հենասյուն տեղադրվել եւ գիշերային լուսավորություն անցկացվել Վարդենիսում: 6-7 կմ տարածքի գազաֆիկացման անցկացման համար ներդրումներ արվել, ջրագիծ փոխվել եւ այլն:

    Համախմբված գյուղ է Վարդենիսը` գիտի եւ հերոսացնել եւ մեծարել, իսկ խնդիրները լուծում են համատեղ` ապավինելով սեփական ուժերին… Այսպես են շենացնում ծննդավայրը:

     

     

     

    R
    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31