• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Հատկապես գյուղական համայնքներում կուսակցությունների շտաբները չեն բացվում

    Կոտայքի մարզի տարբեր համայնքերում գործող շտաբներում, ոչ բոլորն են, որ նախընտրական ակտիվ գործունեություն են ծավալում։ Շատ տեղերում կան կուսակցական շտաբներ, որոնք  ընդհանրապես չեն գործում, բացի նախընտրական պաստառներ փակցնելուց։ Այնինչ մարդիկ հետաքրքրված առաջիկա ընտրություններով, հաճախ են շտաբների կողպած դռները թակել եւ հիասթափված հեռացել։  Քանաքեռավան համայնքում մարդկանց հետ զրուցելիս, տեղեկացրին, որ միայն ՀՀԿ շտաբն է գործում, որտեղ էլ մշտապես այցելում են, քննարկում, զրուցում իրենց հուզող հարցերի մասին։

    Համայնքում գործող ՀՀԿ շտաբի պետ Հայկ Ալեքսանյանը տեղեկացնում է, որ Քանաքեռավանում շատ հանգիստ են ընթանում  նախընտրական աշխատանքները, որեւէ լարվածություն չկա։ Եվ բացի ԱԺ ընտրություններից գյուղում անցկացվել են նաեւ ավագանու, համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնք նույնպես իրենց բնականոն հունով են ընթացել։

    -Իսկ համայնքի բնակիչները հաճախ են գալիս տարբեր թեմաներով, բժշկական, սոցիալական, կենցաղում տարբեր սպասարկման ծառայությունների հարցերով, մենք էլ փորձում ենք լսել մարդկանց, որպեսզի թեկնածուները եւս տեղեկանան թե ինչ հարցեր եւ առաջարկություններ ունեն մեր քաղաքացիները, ինչի մասին տեղեկանում են նաեւ քարոզարշավներին մարդկանց հետ հանդիպումների ընթացքում։

    Նոր Հաճնի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ  Մուշեղ Խլղաթյանը նույնպես քաղաքում տիրող մթնոլորտը գնահատեց դրական` ասելով, որ քաղաքում խաղաղ միջավայր է, մարդիկ միմյանց հանդեպ հարգանքով են, հանդուրժող եւ հարգալից։ Ժողովուրդն ում ուզում, նրան էլ ընտրում է, միեւնույն է ժողովուրդն է որոշողը, թեկնածուները պետք է իրենց ներկայացնեն հանրությանը, իսկ թե ինչ արդյունքներ կստանան դա ցույց կտա ապրիլի 2-ը։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31