• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Հասան Ռոհանին ամրապնդում է դիրքերը

    Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքներով բարեփոխիչներին ու չափավոր պահպանողականները հաղթանակ են տանում, ինչը թույլ կտա նախագահ Հասան Ռոհանիին ամրապնդել իր դիրքերը, գրում է The Guardian-ը:

    Առաջին տվյալները ցույց են տալիս, որ 3 հիմնական ուժերից ոչ մեկը մեծամասնություն չի վերցնելու 290 տեղանոց խորհրդարանում, սակայն բարեփոխիչների թևը կարող է 2004 թվականից սկսած ամենամեծ ներկայությունն ունենալ խորհրդարանում:

    Ընտրություններին բարձր մասնակցություն է գրանցվել՝ մոտ 70%-ը, ինչը, փորձագետների գնահատմամբ, նախագահ Ռոհանիի ճամբարի օգտին է:

    Ընտրությունների ամբողջական արդյունքները հայտնի կլինեն հաջորդ շաբաթ:

    facebook tweeter vkontakte odnoklassniki