• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Հաշվեհարդար ծննդկանից ու նրա հարազատներից

    Հայկական Ժամ-ին է ահազանգել Աշոցքի բնակչուհի Սարինա Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ կայքում հրապարակված Եթե Հիպոկրատը իմանար․․․ ծննդկանն ու նորածինը մնացել են բախտի քմահաճույքին վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո, «Սուրբ Տիրամայր Նարեկ» բարեգործական հիվանդանոցի տնօրինությունը՝ ի դեմս վարչական մասի տնօրեն հայր Մարիոյի եւ փոխտնօրեն Հասմիկ Համբարյանի, Սարինա Խաչատրյանի ընտանիքին զրկել են ամենամսյա գումարային օգնություններից։

    -Իմ տղայի ընտանիքին եւ աղջկաս՝ Մարիամ Խաչատրյանին զրկել են բուժօգնություններից եւ օգնություններից պատճառաբանելով, որ եթե ես բողոքել եմ այն բանի համար, որ աղջկաս վատ են վերաբերվել եւ սթրեսի են ենթարկել, որոշել են մեզ զրկել հատկացված օգնություններից։ Մեզ մերժում են ասելով, թե գնացեք ուրիշ հիվանդանոց այստեղ վճարովի է, ամեն ինչը Հայր Մարիոյի եւ Հասմիկի նախաձեռնությամբ է  եղել։ Ինձ մեղադրում են այն բանի համար, որ ես բողոքել եմ լրագրողներին՝ իրենց անօրենությունների մեջ մեղադրել, այնինչ ես միայն պայքարել եմ իմ աղջկա՝ Մարիամիկի համար,-լացակումաց պատմում է Սարինա Խաչատրյանը։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30