• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Հաշմանդամներն ահազանգում են. Այգին չեն հատկացնում իրական հասցեատերերին

    Արթիկ քաղաքի հաշմանդամները դիմել են խմբագրություն, տեղեկացնելով, որ նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանի ղեկավարման տարիներին քաղաքային այգում, որտեղ մինչ այդ միայն ծառներ են եղել, կառուցվել է հաշմանդամների համար զբաղվածության կենտրոն, իր բոլոր հարմարություններով։ Որտեղ պետք է քաղաքի հաշմանդամ երեխաները, երիտասարդները զբաղվեին շախմատ, թենիս եւ այլ սպորտային խաղերով։

     

    Ըստ մի խումբ հաշմանդամների, այդ ժամանակ, երբ պետք է բանալիները հանձնվեին հաշմանդամներին, քաղաք էր այցելել նաեւ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Արմինե Նիկողոսյանը։
    -Բանալիները հանձնելու ժամանակն էր արդեն, բայց արդեն նորընտիր քաղաքպետ Մխիթար Վարագյանը թույլ չտվեց, որ մեզ հատկացնեն այդ կենտրոնը։ Ու մինչեւ օրս հայտնի չի, թե մեզ՝ հաշմանդամներիս համար, երբ այդ փակ դռները կբացվեն, որպեսզի մենք էլ մեր իրավունքներից օգտվենք։ Չէ՞ որ Արսեն Աբրահամյանը արդեն լուծել էր այդ խնդիրը,- զարմացած են սպորտասեր հաշմանդամները։

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31