• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Հանցավոր մոտեցումներով մարդկանց համակերպում եք ճարահատույց մահվան

    Ցանկացած գիտակից մարդու համար առաջնային անհրաժեշտություններից է` իր և մերձավորների առողջությունը, որը ցավոք սրտի այսօր վերածվել շքեղ ճոխության, որը հասանելի չէ բոլորին և միայն քչերն են կարողանում իրենց թույլ տալ հետազոտվել ու հետևել իրենց առողջությանը, էլ չեմ խոսում ապաքինվելու մասին, հատկապե՛ս երբ խոսքը վերաբերում է առողջապահության համար լուրջ վիրահատական միջամտության մասին։ Ծառացած խնդիրները ավելի մանրամասնորեն նկարագրելու համար բերեմ մի քանի օրինակներ և տվյալներ…
    Հայաստանի Հանրապետությունում սրտի ստենդավորման վիրահատության արժեքն է` 350.000 ՀՀ դրամից սկսած մինչև 500.000 ՀՀ դրամ և այս սակագները վերաբերվում է ամենից ամենա էժանագին և գուցե ՛՛ անորակ ՛՛ ստենդին, իսկ լավագույն ստենդով ստենդավորման վիրահատության արժեքը հասնում է մոտ 3.000.000 ( երեք միլիոն ) ՀՀ դրամ, իսկ այսքանից հետո ելնելով վերոգրյալից ուզում եմ հասկանալ մի պարզ ճշմարտություն, օրինակ` եթե Հայաստանի Հանրապետության բնակչության կեսից ավելին համարվում է սոցիալապես անապահով, ապա ինչպե՞ս են նրանք անհրաժեշտության դեպքում վիրահատվելու և եթե անգամ չնչին ու ողորմելի թոշակով մի կերպ գոյատևող թոշակառուները չեն ընդգրկվում պետ-պատվերի շրջանակներում ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը, գուցե՞ կոպիտ կհնչի բայց այսպիսի հանցավոր մոտեցումներով ու վերաբերմունքով մարդկանց համակերպում եք ճարահատույց մահվան, ընտելացնում ե՞ք այն մտքի հետ, որ եթե գումար չունեն ապա ուզած թե չուզած պիտի մահանան։
    Հիմա պատկերացրե՛ք մի տեսարան երբ երեխան չունի բավարար գումար ծնողին վիրահատելու համար և այդ վիրահատությունից կախված է իր ծնողի կյանքը, իսկ հիմա էլ պատկերացրե՛ք հակառակը` երբ ծնողները չունեն բավարար գումար իրենց զավակների վիրահատության համար, խոսքը այն հարյուր հազարավոր գործազուրկ կա՛մ չնչին ու ողորմելի նպաստով մի կերպ գոյատևող ծնողների մասին է և եթե այսքանը կարողանաք պատկերացնե՞ք, գուցե կպատկերացնեք նաև այն փաստը, որ Դո՛ւք նույն պես ծնող եք և զավակ, իսկ դժբախտությունը այցելում է ցանկացածիս դուռը և եթե ներկայումս ոմանք իրենց արտոնյալ ու ապահովված են զգում հիշեն՛ք, որ ոչինչ այս կյանքում մնայուն ու անվերջ չի, իսկ կյանքն էլ բումերանգի պես բազում հետադարձ էֆեկտներ ունի։
    Նախկին հոդվածներիցս մեկում անդրադարձել էի իմ աչքերով տեսած մի ողբերգական իրադարձությանը երբ` ծնողը դեղատնից պարտքվ դեղ էր վերցնում իր երեխայի համար, իսկ հիմա պատկերացրե՛ք ևս մի երևույթ եթե օրինակ` դեղատան աշխատակիցները անծանոթ են կա՛մ հրաժարվեն պարտքվ դեղորայք տալ մարդկանց…
    Իսկ հիմա պատկերացրե՛ք մեկ այլ դրական տեսարան և ընդունեք որպես խելամիտ առաջարկ`
    1) Եթե պետությունը քսան տարուց ավելի իզորու չէ՞ հատուցել մարդկանց սառեցված ավանդները` ֆինանսական տեսքով, ապա թող գոնե հատուցեն պետական բուժ հաստատություններում անվճար վիրահատությունների տեսքով, ինչպես նաև անվճար բժշկական հետազոտությունների և այլ բժշկական աջակցությունների տեսքով, օրինակ` անվճար դեղորայքի և բուժ սարքավորումների տեսքով ( ճնշման ապարատներ և այլն…)։
    2) Ավանդների հատուցումը ֆինանսականի փոխարեն` թող գոնե փոխարինեն պետական բուհերում և ուսումնական հաստատություններում ուսանողների ուսման վարձավճարները մարելու տեսքով։
    3) Մարդկանց ավանդները կարելի է հատուցել դատարանների և ԴԱՀԿ Ծառայության դռները ընկած` պետության առջև ունեցած մարդկանց պարտքերը և տուգանքները մարելու տեսքով քանի, որ եթե բարոյական և իրավական նորմերով պետությանը թույլատրելի է քսան տարի չմարել իր ժողովրդի հանդեպ ունեցած պարտքերը, ապա ինչո՞ւ համար նույն երկարաժամկետ կերպով չեն սառեցվում ժողովրդի պարտքերը պետության առջև, իսկ փոխարենը քաղաքացու կողմից ամեն ուշացված օրվա համար պարտքին են ավելանում աստղաբաշխական տույժերի տոկոսադրույք, իսկ ինչո՞ւ համար սառեցված և տարիներով չվերադարձվող ավանդների վրա էլ նույն տոկոսները չեն ավելանում։

    Գրում է Էմիլ Մարկոսյանը

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31