• Categories

  • Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի ձեռնարկած հարձակումներից հետո (Տեսանյութ)

    Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեսանյութ և ձայնագրություն է տարածել, որոնցում երևում է, որ հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն:

    Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
    «Հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ:

    Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին,  հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո:

    Ավելի վաղ ԱՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ:

    Արցախի ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը կորուստներ էր կրել:

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30