• Categories

  • Հայկական դիրքերը՝ փորձադաշտ

    Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող Aeronautics Defense Systems իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել են նոր մահապարտ անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի դեմ «փորձարկել»։

    Իսրայելական «Հաարեց» թերթը, հղում անելով իսրայելական մեկ այլ՝ «Մաարիվ» պարբերականի, հստակ նշում է, որ օպերատորների հրաժարվելուց հետո պատվիրակության ղեկավարներն իրենք են ուղղել անօդաչուները հայկական դիրքերի վրա։ Ըստ աղբյուրի՝ միջադեպը եղել է ավելի քան մեկ ամիս առաջ և համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ հուլիսի 7-ին ադրբեջանական հարվածային անօդաչուի հարվածից Արցախում ունեցել ենք 2 թեթև վիրավոր ։
    Իսրայելի ՊՆ-ն առայժմ հրաժարվել է մեկնաբանել միջադեպը՝ նշելով, որ հետաքննություն են սկսել։

    Շիրազ Խաչատրյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki