• Categories

  • Հայերը շատ ուժեղ և պինդ բնավորությամբ մարդիկ են

    Похожее изображение

    Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կառլես Պույոլը հյուրընկալվել է ռուսական «Прожектор перисхилтон»-ին և պատասխանել հումորիստների հարցերին:

    Վերջինս խոսել է Աշխարհի 2018թ. առաջնության ֆավորիտի, իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի և հայերի մասին:

    «Հիմա դժվար է ասել և կանխագուշակել, թե ով կլինի «Մունդիալի» հաղթողը, սակայն ինձ համար ֆավորիտները Բրազիլիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Արգենտինայի հավաքականներն են:

    Ինձ համար լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է: Նա տարբերվում է շատերից: Վերջին 10 տարիներին նա պարզապես տպավորում է իր խաղով: Յուրաքանչյուր մրցաշրջանում նա հրաշալի խաղ է ցուցադրում:

    Կարծում եմ` դուք կկարողանաք վայելել Մեսսիի խաղն այստեղ` Ռուսաստանում: Չգիտեմ, կարո՞ղ է արդյոք Մեսսին Արգենտինայի հետ դառնալ Աշխարհի չեմպիոն, սակայն հուսով եմ, որ օրերից մի օր նա կկարողանա նվաճել այդ բաղձալի տիտղոսը»,- ասել է Պույոլը:

    Այն հարցին, թե արդյո՞ք Պույոլը ճանաչում է հայերին, վերջինս պատասխանել է. «Հայերը շատ ուժեղ, պինդ բնավորությամբ մարդիկ են:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31