• Categories

  • Հայաստան – Ղազախստան՝ 2:0. Գոլերի հեղինակներն են` Հենրիխ Մխիթարյան եւ Արաս Օզբիլիս

    Հայաստանում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Ղազախստան հանդիպման հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն աչքի ընկավ 73-րդ րոպեին:

    Հյուրերը 65-րդ րոպեից հանդես են գալիս 10 ֆուտբոլիստներով: Մխիթարյանի նկատմամբ թույլ տված խախտման համար հեռացվել էր Սերգեյ Մալին: 75-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիսը՝ 2:0:

    Առաջին խաղակեսում վատ հանդես չեկանք, լավ էր, պարզապես մեր գոլային պահերը չօգտագործեցինք: Երկրորդ կեսում հակառակը ստացվեց. մինչև գոլերը մի փոքր պասիվ էինք, բայց հետո ստացվեց գոլ խփել, որն ամենակարևորն էր, խաղի թելը մեր ձեռքում էր եւ կարողացանք այն ավարտին հասցնել,- խաղի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Հենրիկ Մխիթարյանը:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30