• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Հայաստանի մարզերում անասելի ահավոր վիճակ է

    Սեպտեմբերի 1-ը մոտենում է, իր հետ բերելով բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում, իսկ լուծումը միայն «նորին գերազանցություն դրամն» է լուծում, բայց որտեղի՞ց դրամ շրջանի ժողովրդի ձեռքին: Ում ձեռքն էլ մի երկու կոպեկ է ընկնում, մի կտոր հացի հարց է լուծում և կոմունալ ծախսերն է փակում

    Մեղք է մեր ՀԱՅ ժողովուրդը, որ հարկերին, վարկերին, «չունեմ-չկային» ևս մեկն է ավելանում` այն պարագայում, երբ դպրոցական հագուստի ու գրենական պիտույքների գները` միայն նայելուց, «ԿԾՈՒՄ» են կատաղած շան նման: Իմ թշվառ ժողովուրդ, ո՞նց ես տակից դուրս գալու…

    Իսկ Չ՛կառավարության անդամները տժժում են աշխարհի լավագույն ծովափերին: Հայաստանի ժողովրդից քերած գումարներն են մսխում օտար պետություններում, փոխարենը` Սևանը լացում է իր թշվառության և կեղտի մեջ կորած ափերի վրա:

    Ո՞ւր ես արդարություն, թույլ տուր թքեմ քո ճակատին…

     

     

    Ֆիալկա Հախինյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30