• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Հայաստանի հյուսիսում բարքերը սարսափեցնող են. «Նախագա’հ, փրկիր ինձ անօրեններից»

    Աշոցքի բնակիչներ Շարմաղ Խաչատրյանը, Շուշանիկ Գրիգորյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հովիկ Գալստյանը համագյուղացիներ են: Վերջիններս տարիներ շարունակ զբաղվում են բիզնեսով, նրանք  Երեւան-Բավրա ճանապարհահատվածի վրա ունեն կողք-կողքի տեղակայված առեւտրային կետեր, որտեղ հիմնականում զբաղվում են սննդի առեւտրով:

    Տարիների ընթացքում անառողջ մրցակցությունն այս երեք անհատների միջեւ հանգեցրել է նրան, որ լարված մթնոլորտը վերաճել է պատերազմական հարաբերությունների, բանը հասել է նրան, որ միջանձնյա հարաբերություններ պարզելու արդյունքում նրանց գործը հասել է ոստիկանության Աշոցքի բաժին, բայց ամենօրյա վիճաբանություններին վերջ չի տրվում:

    Շարմաղ Խաչատրյան, Շուշանիկ Գրիգորյան եւ Հովիկ Գալստյան եռանկյունու ամենաթույլ կողմը Շարմախ Խաչատրյանն է: Միայնակ ապրող կինը թույլ օղակ է մյուս կողմերի համար, ու հաճախ է ծաղր ու ծանակի ենթարկվում հարեւաններ կողմից: Մեր խմբագրություն զանգահարած կինը պատմում է:

    -Իմ դեմ իրականացվում են ոտնձգություններ, հասցվում են վիրավորանքներ` ծաղրի եւ արհամարանքի դրսեւորումներով, որոնք էլ խոչընդոտում են իմ սոցիալական եւ հոգեւոր գործունեությանը,- Ընթերցողին տեղեկացնենք, որ  Շարմաղ Խաչատրյանը զբաղվում է այլընտրանքային բուժումով, ասելով, որ Աստված իրեն շնորհ է արել, որին շատերը հավատում են եւ հաճախակի այցելում են նրան անվճար բուժում ստանալու համար։ Ինչն էլ առիթ է դարձել, որպեսզի Շուշանիկ Գրիգորյանը եւ Հովիկ Գալստյանը տեղի բնակչության շրջանում հայտարարեն, որ Շարմաղը գժվել է, տգեղ է եւ այլ պատճառաբանություններ, որոնք հիմք են դարձել շատերի համար Շարմաղի առեւտրի կետից գնումներ չկատարելու համար։

     

    Շարմաղ Խաչատրյանը պնդում է նաեւ, որ նրանց աջակցում են տեղի ոստիկանության աշխատակիցները, իր դեմ կատարած անմարդկային վիրավորանքների համար վերջիններս ոչինչ չեն ձեռնարկում, հակառակը` դեռ մի բան էլ իրեն են վախեցնում՝ ոստիկանապետ Վ. Աբաջյանի հովանավորությամբ։

     

    -Ես ոչ մեկից չեմ վախենում. Աստված իմ հետ է։ Ոստիկանապետը հովանավորում է իրենց, շատ եմ դիմել ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի ինձ պաշտպանեն, բայց ոչ մի միջոց չեն ձեռնարկել։ Աշոցքում այնքան անարդարություններ են կատարվում, որ ես միայնակ լինելով չեմ կարողանում դրանց դեմ պայքարել, հավատ չունեմ իրավապահ մարմինների նկատմամբ։ Ինձ միշտ ասում են հաղորդում տուր իրենց մասին, ես հրաժարվել եմ, որովհետեւ հավատքի մարդ եմ, չեմ անում, կամ ասում են մարզային քննչական վարչության որոշումների դեմ բողոքիր, բայց ես չեմ բողոքում, ուղղակի դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի խնդրեմ, որ ինձ պաշտպանեն նման մարդկանց հալածանքներից, իմ իրավունքների ոտնահարողները արտոնյալներ չլինեն,ես ապրում եմ իմ քրտինքով, չեն թողնում, որ իմ սիրած գործով զբաղվեմ օգնելով մարդկանց։ Խնդրանքով դիմում եմ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին, ոստիկանապետ Վովա Գասպարյանին ուշադրություն դարձնել իմ խնդրանքին։ Ոստիկանապետը ինձ նվիրելով Նոր Կտակարանը, ձեռքում պահելով Կտակարանն, ինձ առաջարկում էր, որպեսզի ես իր հետ համագործակցեմ մարդկանց դեմ դավադրություններ կազմակերպելու հարցում, ինչից ես հարաժարվեցի եւ արժանացա արհամարհական վերաբերմունքի։ Աշոցքի ոստիկանությունը ձեռքերը լվացել մի կողմ է քաշվել, փոխանակ համայնքում կարգապահություն սահմանի, Շուշանիկ Գրիգորյանի խանութում բացի այն, որ անօրինական է նաեւ օգտագործվում է անառակության համար։ Հովիկ Գալստյանը զբաղվելով բիզնեսներով, ունի «Ֆոտո» եւ առեւտրի կետ «Կոճոռ» թաղամասում, որն արդեն երկու ամիս է ինչ փակվել է, անօրինական աշխատանքի պատճառով, իմ խանութի հարեւանությամբ այդ վագոն տնակն էլ արենդայով է վերցրել աշխատեցնում է։ Ինչ ուզում են թող անեն, բայց ինձ չվիրավորեն, չհալածեն։ Հաճախորդներին այնքան են համոզել, որ իմ խանութում առեւտուր չկա, որ իմ հացի խնդիրը լուծեմ, նայեք դատարակ դարակները,-արտասվելով ներկայացնում է Շարմաղ Խաչատրյանը։

    Ինչ վերաբերվում է փաստաբանների պալատի անդամ Հովիկ Գալստյանին, իրավունք եւ օրենք դավանող այս մարդը տարիներ շարունակ ոտնահարում է հենց նույն այդ օրենքները: Նրա կողմից 2000 թ-ին բացված  «Գալստյան Նարեկ» ՍՊԸ-ն, մինչեւ 2010 թ-ը զբաղվել է  լուսանկարների քիմիական տպագրմամբ: Նկուղային պայմաններում աշխատող ՍՊԸ-ն 2010 թ-ին անժամկետ դադարեցրել է գործունեությունը, որի մասին դիմումով տեղեկացվել է հարկային տեսչություն եւ մինչ օրս չի վերագործարկել։ Սակայն ինչպես վստահեցնում են բնակիչները ֆոտոն ամեն օր աշխատում է նույն վայրում, իսկ Հովիկ Գալստյանը լինելով իրավաբան կարողացել է հավատ ներշնչել շատերին, որ ոչ մի անօրինական գործունեությամբ չի զբաղվում։


    Շուշանիկ Գրիգորյանի վագոն-տնակի մասին բնակիչները որոշակի վերապահումներով են խոսում` նշելով, որ երեկոյան ժամը 20:00-ից հետո սննդի առեւտրով զբաղվող կետը փակվում է ու միայն այնտեղից եկող ձայներից կարելի է կռահել, թե ներսում ինչ է կատարվում…

     

    Ինչ վերաբերվում է Շարմաղ Խաչատրյանին, ըստ տեղացիների, կինն ապրում է իր սննդի առեւտրից ստացած եկամուտի շնորհիվ, մարդկանց աղոթքներով բուժում է անվճար։
    -Դե հիմա մենակ ապրող մարդ է, կին է, մայր, ինչի համար են ուզում էս մարդուն թռցնել իրա բնից, վերջը մայր է, երկու երեխաներ է պահել մեծացրել, դաստիարակել։ Եթե նա իր իրավուքների համար է պայքարում, ո՞վ իրավունք ունի դեմն առնի անշառ մարդ է։ Իսկ ինչ մնում է խանութներում, թե անառականոց է, թե ինչ, մի կողմից դա էլ իր պատճառներն ունի, աշխատանք չկա, բան չկա, ամեն մեկն իր գլուխն է պահում։ Մեր ազգին էլ դա հարիր չէ, ոչ տղամարդն ջոկվում, ոչ կնիկ մարդը, կասեն իրավուքն չունեք մեր կյանքի ազատությանը բռնանաք, դե արի բան հասկացրու, թե դու մայր ես, դու հայր ես զբաղվի քո երեխայի դաստիարակությամբ, կամ քո տնտեսության համար աշխատի, զարգացրու։ Վերջը մենք թասիբով ազգ ենք, բաներ կան, որ հիմա կատարվում են զարմանում ենք, թե էս ո՞ւր ենք հասել։ Նամուս թասիբ կորցրե՞լ ենք, մեր պապերը, որ հելնեն գերազմաններից մեզ բերաններն եկածը կասեն, չե՞ն ասի, բա մենք ձեզ էսպես երկի՞ր ենք ժառանգել,-այսպես մեկնաբանեցին մարդիկ ձեռքերով ցույց տալով իրենց շուրջը։

     

    Անի Մադոյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « August 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31