• Categories

  • Հայաստանի հավաքականը հաղթեց Հունաստանի ընտրանուն

    Հունաստանում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Հունաստանի թիմի նկատմամբ:

    Հայկական թիմի առաջին համար Լեւոն Արոնյանը եւ երրորդ համար Գաբրիել Սարգսյանը հաղթեցին սպիտակ խաղաքարերով, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց սեւերով: Երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը պարտություն կրեց սեւ ֆիգուրներով:

    Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականն առանց Լեւոն Արոնյանի 3:1 հաշվով հաղթել էր շվեյցարացիներին: Երրորդ տուրի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31