• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Համայնքներում, որտեղ ղեկավար է փոխվել նոր շունչ է նկատվում

    Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի մշակույթի տան տանիքը, օրեր առաջ քամին վնասել է։ Տեղացիները ասում են, որ քամին այնքան էլ ուժեղ չի եղել, պարզապես մոտ 3 տարի առաջ վերանորոգման աշխատանքներն այնքան անորակ են եղել, որ թեթեւ քամուց տանիքը վնասվել է:
    -Գործ անելուց պետք է սրտացավ անես, ոչ թե թքեն` կպցնեն, հո մենակ փողեր լվանալով չի՞,- պատմում է Մյասնիկյան համայնքի մանկապարտեզի հարեւանությամբ ապրող բնակչուհին ու տեղեկացնում, որ 2016 թ-ի ՏԻՄ ընտրություններին գյուղում իշխանափոխություն է եղել, ընտրվել է Տիգրան Բաղդասարյանը: Ով այս օրերին նախաձեռնել է մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները:
    -Գյուղի ջահելները կանգնած են գյուղապետի կողքին, բա ինչ անեն, իրենց երեխաների համար է: Ով ինչով կարողանում աջակցում է` մեկը շինանյութով, մեկը բանվորական աշխատանքով,- շարունակում է ներկայացնել մյասնիկյանցի կինը,- Բոլոր խմբասենյակները վերանորոգելու են, տեսա՞ք շենքին կպած մայթերի բետոնը, սալիկները թարմացվել է:

     

     

    Շինարարներին ուղղված այն հարցին, թե իրենց բարի կամքի դրսեւորու՞մն է հասարակական հիմունքներով շինարարությամբ զբաղվելը, վերջիններս ասացին որ այո, ու դա պայմանավորված է նրանով, որ գյուղում վերջապես դրական տեղաշարժ է նկատվում:
    Մյասնիկյանում, ըստ տեղացիների, վերջին մի քանի տարիների ընթացքում բարցարձակապես ոչ մի դրական աշխատանքներ չի արվել։ Նույնը հաստատեցին նաեւ գյուղի կենտրոնում հավաքվածները:
    -Քարերի վրա ենք նստել իրար հետ խոսելու, նարդի խաղալու համար, գյուղը աղբի մեջ կորած էր։ Հիմա չտեսա՞ք, փողոցները լավից-վատից փոսալցվել են, ինչքան մեքենաներ կային ջարդվեցին էս գյուղի քարուքանդ փողոցներից։ Լուսավորվել են, ամենակարեւորը, որ շաղ տված զիբիլից ու դրա հոտից ենք պրծել,-ասացին գյուղի տարեց մարդիկ։
    Նորոգված դպրոցի ճանապարհի համար ավելի շատ ուրախ էին գյուղի մտավորականությունը եւ աշակերտները։ Դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը նույնպես ողջունեց հոգատարությունը կրթօջախի նկատմամբ, կարծիք հայտնելով, որ ամեն մի դետալ կարեւոր է, որպեսզի դպրոց, համայնքապետարան եւ ծնող կապը ամրապնդվի։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31