• Categories

  • Համայնքների խոշորացումը Կոկա Կոլա՞ է, որ կրկին փորձի՞նք

    Համայնքների խոշորացման ծրագիրը իսկական խուճապ է առաջացրել Շիրակի մարզի գյուղական համայնքներում։ Անիի տարածաշրջանի Շիրակավան, Գուսանագյուղ եւ Լուսագյուղի բնակիչները դիմել են խմբագրություն տեղեկացնելով, որ իրենց այս երեք համայնքները, ըստ ծրագրի, պետք է միանան Ախուրյանի տարածաշրջանին, այսինքն Ազատան համայնքին, որը կդառնա մեկ միավոր, ինչն էլ դժգոհության ալիք է բարձրացրել։
    -Սիրահարվել են եվրոմիության փողերին, էդ խոշորացում ի՞նչ օգուտ կտա, բացի վնասից, էնա Ղուկասյանին` Աշոցքին միացրին տասը գյուղ, գնացեք հարցրեք ի՞նչ վիճակում են էդ գյուղերը։ Ասում են, որ միացյալ գյուղերի ֆիզիկական ներկայացուցիչները, ժամանակին չեն ներկայացրել բնապահպանությանը ներկայացվող հաշվետվությունը, որի համար ամեն գյուղ 50 000-ական դրամներ տուգանվել են։ Հիմա Աշոցքի գյուղապետարանը պետք է տասը գյուղի համար 500 000 տուգանք վճարի, ինչի՞ համար, էդ փողին մի խնդիր կլուծվի։ Կամ գոնե, եթե անպայման պետք է խոշորացումն իրականացվի, լավագույն դեպքում մնանք Մարալիկի ռեգիոնում, Ախուրյանը ո՜ւր, մենք` ուր,- մտահոգված են գյուղաբնակները։
    Ի դեպ մարզի մի շարք համայնքներում եւս մարդիկ դեմ են համայնքների խոշորացմանը, պատառաբաներով, որ տվյալ միացյալ համայնքի կենտրոնը կզարգանա միայն, արդյունքում կավելանա արտագաղթի ծավալները, իսկ այնուհետեւ կօպտիմալացվեն դպրոցները, հիվանդանոցները եւ այդ ժամանակ կքաղեն խոշորացման ծրագրի բացասական արդյունքները։

     

    Կարեւորելով տեղական իշխանությունների գոյությունը համայնքաբնակ մարդիկ ավելի լուծելի են համարում համայնապետերի նկատամամբ ավելի աչալուրջ ուշադրությունը պետության կողմից ֆինանսավորման ծախսերի, համայնքների նկատմամբ նրանց ուշադրության, վերաբերմունքի մասին հոգ տանելու եւ ամենակարեւորը, որպեսզի գործեն որոշակի չափորոշիչներ, որպեսզի, այդ չափորոշիչներին համապատասխանի տվյալ համայնքի ղեկավարի թեկնածուի տվյալները, այդ ժամանակ նրանց իրավունք կվերապահվի մասնակցելու ՏԻՄ ընտրություններին։

     

    Անի Մադոյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « June 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30