• Categories

  • Համաձայնագրի գոյությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն եւ ԵՏՄ-ն թշնամական կառույցներ չեն

    Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Բրյուսելում ստորագրված նոր գործընկերային համաձայնագրի գոյությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն եւ Եվրասիական միությունը թշնամական կառույցներ չեն, այլ այլընտրանքներ են, որոնց բովանդակությունը կարող է նույնիսկ համընկնել:

     

    Այս մասին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

    Հարցին՝արդյոք նոր գործարքը Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններում կարեւոր փոփոխություններ կառաջացնի, Էնգելը նշել է, որ համաձայնագիրը հաստատում է երկու կողմերի ցանկությունը կառուցողական եւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ:

     

    «Դա նաեւ ընդգծում է Հայաստանի եվրոպական աշխարհայացքը, որը չպետք է միայն  ռուսական միությունների ցանցի մաս լինի: Համաձայնագրի գոյությունն ինքնին ցույց է տալիս, որ ԵՄ-ն եւ Եվրասիական միությունը թշնամական կառույցներ չեն, այլ այլընտրանքներ են, որոնց բովանդակությունը կարող է նույնիսկ համընկնել», – ասել է նա:

     

    Խոսելով «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասին ` Էնգելը այն ԵՄ եւ նրա անդամների միջեւ որպես գործընկերություն է բնութագրել, ինչպես նաեւ վեց արեւելաեվրոպական պետությունններ, որոնք մեկ մայրցամաքի եւ մեկ քաղաքակրթության են պատկանում:

     

    «Սակայն չեմ կարծում, որ ԵՄ-ն այժմ պետք է հետագա ընդլայնման հնարավորությունը քննարկի: Սա չի նշանակում, որ դա ապագայում բացառվելու է: Միայն գործողություններին ավելի պատրաստ Եվրամիությունը, դա նաեւ արտաքին հարցերին է վերաբերում, կկարողանա ընդունել նոր անդամների», – ավելացրել է նա:

     

    Հիշեցնենք, որ Հայաստանը եւ Եվրամիությունը նոյեմբերի 24-ին ստորագրեցին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաաժողովի շրջանակներում:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31