• Categories

  • Կրծողները հեռացան՝ կրծածները մնացին

    Գեղարդ գյուղի 13 ընտանիքների անունից գրված դիմում-բողոք է ուղարկվել Հայկական Ժամ-ին, որտեղ բնակիչները տեղեկացնում են, թե ինչպես է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Իշխան Զաքարյանի կողմից բարբարոսաբար ավերվել են գեղարդցիների հողակտորները եւ մինչ օրս չի հատուցվել նրանց հասցված վնասները։

    «Տրակտորներով ու այլ տեխնիկաներով քանդեցին ավերեցին մեր խոտհարքերը, որ իրենց սեփականաշնորհած այգիներին ջուր հասցնեն։ Գեղարդի նման գյուղը ոտնատակ արին, վերացրին գյուղի բուսականությունն ու կենդանական աշխարհը։ Էլ կենդանիներ չկան մեր սարերում, նախկինում կաքավներ ու աղվեսներ ու տարբեր թռչուններ կային, հիմա ամայի է։ Բողոքում ենք՝ ասում են դա մեր կազմակերպությունը չի արել, էդ ո՞վ չգիտի, որ իրանք են կիլոմետրեր չափել կապել, հիմա էլ ատկազ են գալիս՝ թե մերը չի։ Մենք մեր խոտհարքերից տարեկան 100 հատ խոտի տուկ էինք ստանում։ Այն ժամանակ, որ քանդում էին, ասում էին, թե գյուղացիների համար է, ո՞վ չէր հասկանում, որ եթե Արգամիչը 7 միլիոն դրամ է ծախսում ջրի խողովակի համար էլ գյուղացուն ինչի պետք է ջուր տար՝ հո գիժ չէ՞ր։ Ջարդել են ջրերի խողովակները ու պատասխանատվություն չեն կրում իրենց արածների համար քիչ է, մեր գումարներն էլ չեն ուզում տան»,-ասված է նամակում։

    facebook tweeter vkontakte odnoklassniki