• Categories

  • «Կյանքը թանկ է, բայց տղաները գիտակցաբար գնացին թշնամուն ընդառաջ եւ մարտիրոսվեցին»

     

    Արտիմետ գյուղի, Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում, օրերս դպրոցի բակում կազմակերպված հաղթանակների մայիս միջոցառմանը հրավիրված էին գյուղի ողջ հասարակությունը։ Պատահական չի, որ դպրոցը Փոքրիկ Դրախտ անունն է ձեռք բերել Արտիմետում:


    Այստեղ հաճախող յուրաքանչյուր երեխա, լինելով տնօրինության մշտական ուշադրության կենտրոնում, դպրոցն ավարտում է արդեն բավարար կրթություն եւ դաստիարակություն ստացած։ Հատկապես հայրենասիրական դաստիարակությունը, որով այսօր հպարտանում է գյուղը, իր զավակի՝ քառօրյա պատերազմում զոհված 18-ամյա Արամ Արայիկի Աբրահամյան հերոսի կերպարն է։

     

    -Գյուղի մեծերի եւ փոքրերի նկատմամբ հարգանք տածող Արամ Աբրահամյանի անունով է անվանակոչվել դպրոցի ռազմագիտության կաբինետը։ Արցախյան եւ քառօրյա պատերազմի շատ մասնակիցներ ունի Արտիմետը,- ասում է դպրոցի տնօրեն Արտակ Գյոզալյանը, վերջինս նաեւ Շուշիի եւ Լաչինի ազատագրման կռիվներում ՀՅԴ կամավորականների շարքերում մարտնչող մասնակիցներից է, ապրիլի քառօրյային էլ դիրքերում է եղել:

     

    -Ունենք հրաշալի երեխաներ, որոնք լավ մարդիկ են, լավ մարդ։ Այսօր մեր միակ նպատակը այն չի, որ տարբեր մասնագետներ դաստիարակենք, մենք այսօր ունենք մեկ առաջնահերթ խնդիր՝ լավ մարդ դաստիարակելու, եւ հպարտ ենք, որ ունենք նման երեխաներ, հերոս հայերենասերներ։ Փառք ու պատիվ մեր շրջանավարտ զինվորներին, ովքեր մասնակցեցին քառօրյա պատերազմին, հավերժ փառք Արամ Աբրահամյանին,- պատմում է դպրոցի տնօրենը եւ շարունակում,- Այդ դաժան լուրը ես լսեցի Ղարաբաղում, չկարողացա հուղարկավորությանը մասնակցեի, ցավոք սրտի։ Քառօրյա պատերազմի ընթացքում մենք զգացինք ազգ-բանակ հասկացողությունը, որը մի օրում չի կարելի ստեղծել, ով այդ օրը դիրքերում էր, տեսնում էր, թե ինչպես են մարդիկ իրենց տան եղած մթերքով եւ ջոկատներով հասնում դիրքեր։ Մեր թիկունքում մեր ժողովուրդն էր, մեր թիկունքը ուժեղ է, իսկ թուրքերը փախնելու տեղ չունեն, որ փախնեն։ Մենք պետք է մեկ բռունցք լինենք, հայրենիքը մեկն է, մեր ձեռքբերումները չպետք է բաց թողնենք։ Ես խոնարհվում եմ, բոլոր մայրերի առաջ, որոնք մեր երկրին հերոսներ ծնեցին։ Կյանքը թանկ բան է, բայց մեր երեխաները գիտակցաբար գնացին թշնամուն ընդառաջ եւ մարտիրոսվեցին, հազար փառք ու պատիվ զոհվածներին եւ բոլոր բոլոր մեր զինվորներին,-հպարտությամբ նշում է տնօրենը եւ շտապում դպրոցի բակ աշակերտներին օգնելու։

    Նշենք, որ Արտիմետում կյանքն աշխույժ եռուզեռով է ընթանում:
    -Կանաչապատման աշխատանքները շարունակվում են,- ներկայացնում է Հրաչյա անունով բնակիչը եւ մատների վրա թվարկում, գերեզմանների, գյուղի փողոցների եւ թաղամասերի անունները, որտեղ կանաչապետել է համագյուղացիների հետ համայնքի ղեկավար՝ Վարդան Միրզախանյանի հանձնարարությամբ։ Իսկ գյուղում հավաքվածները մատնանշում էին գյուղի լուսավորությունը եւ դաշտամիջյան, ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքները, ինչպես նաեւ համայնքապետարանի վերանորոգումը, որտեղ ամեն օր տարբեր հարցերով են հաճախում եւ զգում դրական տեղաշարժեր։ Ամեն ոք իր աշխատանքին է, սակայն արտիմետցիներին հուզում է թիվ մեկ խնդիրը` բերքի իրացման խնդիրը։

    -Մեր գյուղի հողերը շատ բերրի են, մշակում, աճեցնում ենք լավ կարտոֆիլ, ձմերուկ, սոխ բայց չենք կարողանում իրացնել, գյուղապետարանը պետական հարկերն ու տուրքերն է պատանջում, չենք կարողանում վճարենք կուտակվել է,- իրենց առօրյա հոգսերով են կիսվում տեղացիները,- Ասում են վճարեք, որ գյուղի համար գործեր անենք, մենք էլ ենք դա հասկանում, բայց եթե մշակված սեփական բերքը չենք վաճառում, ինչպե՞ս պետությանը հարկ տանք, դե թող պետությունն էլ կանգնի մեր կողքին, ու տեսնի մենք պարտաճանա՞չ ենք, թե՞ ոչ։ Մշակում ենք, ստեղծում, արարում, ափսոս է դա է էս ժողովրդի հարստությունը, մեր բերքն ու բարիքը։ Մեկ արտիզյան հորի կարիք էլ ունենք, հեսա կգան դաժան շոգերը ջրի անհրաժեշտությունը կզգացվի, մեկ արտիզյան հորի տեղադրման դեպքում գոնե կհասցնենք բավարար ջուր ստանալ,-ներկայացնում են մարդիկ։

    facebook tweeter vkontakte odnoklassniki