• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Կկառուցվի մինի հյուրանոց

     

    Մեր աչքի առաջ օր-օրի կերպարանափոխվում է ժողովրդի կողմից անվանակոչված «Մեյմանդարի» բնամթերքների վաճառքի շուկան: Ընթերցողներին հիշեցնենք, որ խոսքն Արմավիրի եւ Արարատի մարզի Գայ եւ Հովտաշատ համայնքների միջեւ տեղակայված շուկայի մասին է:

     

    Մեր նկարահանման ժամին այնտեղ լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ էին ընթանում: Շուկայի տնօրեն Արթուր Մարտիրոսյանի խոսքերով, ծրագրում ունեն մինի հյուրանոց ունենալու գաղափարը: 24 ժամյա վաճառքից հոգնած, տարբեր երկրներից ու մարզերից ժամանած վերավաճառողները հնարավորություն կունենան ժամանակավոր կացարաններ ունենալու` ի դեմս նոր կառուցվելիք հյուրանոցի:

    -Մենք շուկայում փորձում ենք կիրառել եվրոպական երկրների շուկաների փորձը, – ասում է Ա. Մարտիրոսյանը եւ ավելացնում,- Արդեն ձեռք ենք բերել եվրոպական աղբատար մեքենաներ, որոնք աջ ու ձախ թարթիչ թեւերով կհավաքեն աղբը, իսկ կենտրոնական մասում փոշեկուլ կենտրոնն է, որը շուրջ 5 կգ աղբ կուլ կտա` ներառյալ ձմերուկի ու սեխի կեղեւները: Տեղադրվում են մեծ աղբատար մեքենաներ, որոնց միջից ցելոֆոնապատված դուրս կբերվի օրվա աղբը: Կտեղադրվի նաեւ տարածքը հսկող նկարահանող համակարգ,- շարունակում է խոսքը շուկայի տնօրենը,- Անհաշտ ենք լինելու շուկայի հակասանիտարան որեւէ ոտնձգության նկատմամբ, կամք ենք դրսեւորում շուկան բերել եվրոպական չափորոշիչների, որտեղ մաքուր ու գծապատված ասֆալտից, սանհանգույցների մաքրությունից բացի այլ տարբերակ չի գտնի սպառողը` շուկա այցելելիս:

     

    Շուկայի պայմանների մասին զրուցեցինք նաեւ վաճառողների հետ:

    Տես` տեսանյութում:

     

    Մեր նկարահանող խումբը եղավ նաեւ Մալաթիա- Սեբաստիա շուկայում, այստեղ մեզ խորը հիասթափություն պատեց: Շուկան մուտքից մինչեւ ծայրամաս թաղված էր աղբի եւ պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ շշերի մեջ: Տարածքում նկատեցինք նաեւ թափառող շների ու կատուների: Շուկայի տնօրեն ոմն Հակոբ եւ տնօրենի օգնական ներկայացող Աշոտը, ովքեր սեղանին դրված փողեր էին հաշվում, տեսնելով լրագրողներիս, նախահարձակ եղան` ասելով, որ լրագրողները շառ են անում, եւ լրագրողներիս աչքին են երեւում թափառող կենդանիներն ու աղբը, որ ամեն ինչ մաքուր է շուկայում:

     

    Վերավաճառողները տնօրենի ու օգնականի հոխորտանքը տեսնելով, ամեն կողմից  սկսեցին աղմկել` նախատելով լրագրողներիս, թե ինչու ենք նկարում աղբը, քանի որ այն մոտակա ժամերին հավաքվելու է: Վաճառականները չմոռացան մեղադրել լրագրողներին, որ նրանք չեն հանդիսանում գործատուներ, չեն ստեղծել նրանց համար աշխատատեղեր եւ իզուր են քննադատում շուկայի տերերին, որ աղբի մեջ կորած են պահում տարածքը:

    Տխուր պատկեր էր:

    Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ մեր խմբագրակազմն իր ուշադրության կենտրոնում կպահի բնամթերքների վաճառքի շուկաները, որտեղ վաճառք է իրականացվում հանուն անձնական շահի` վնասելով սպառողի առողջությունը:

    Այս երկու հակադիր բեւեռներում գտնվող շուկաները խորհելու լավ ու վատ առիթներ ստեղծեցին: Տեսնես, ե ՞ րբ կարթնան պատկան մարմինները, որոնք անխռով քնած են հայտնի կենդանում ականջներում:

     

    Գայանե Մացակյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31