• Categories

  • Կիսամերկ դատավարությունն ու դատախազի «պաշտպանությունը»

    Այսօր, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ  շարունակվեց ԵԿԴ/0207/01/14   գործով վերաքննիչ բողոքի հերթական նիստը։ Պաշտպան Արթուր Ալիխանյանը շարունակում է ներկայացնել առաջին ատյանի դատավարության ընթացքում թույլ տրված բացթողումներն ու էական նշանակություն ունեցող խախտումները, դատավոր Գագիկ Պողոսյանի կողմնակալ վերաբերմունքն ու կայացրած վճռի անօրինականությունը։

    Երբ պաշտպան Արթուր Ալիխանյանն իր ներկայացրած բողոքում անդրադարձավ մեղադրող դատախազ Արթուր Մանուկյանի անօրինականություններին, օրինակ՝ առաջին ատյանի դատարանում, դատախազը․ «Վա՜յ էս ինչ եմ արել, պաշտպանական կողմի վկաներին էլ եմ դատակոչի ցուցակում ներառել» ասելով ջնջում է  կողմի վկաներին, Արթուր Մանուկյանը ջղաձգվեց ու հարմար պահ էր փնտրում պոռթկալու համար։
    Դատախազն այնքան էր չարացած, որ անգամ իր գրառումներն էր իբր թաքցնում լրագրողից, ապա զայրացած հարցրեց․ «Իմ գրածները նկարու՞մ եք․․․»։
    Իսկի պոռթկալու առիթ դատախազին տվեց Արթուր Ալիխանյանը՝ ասելով, որ քաղաքացիական եւ քրեական գործերոով դատաձեռագրաբանական փորձաքննությունների եզրակացություններով հիմնավորվել է, որ ստացականի եւ հայտարարության վրա Զարուհի Պողոսյանի ստորագրությունն է, սակայն Արփինե Մայսուրյանի դեմ գրեական գործ է հարուցվել խարդախության եւ փաստաթղթերի կեղծման հատկանիշներով։
    Ըստ պաշտպանական կողմի, այս քրեական գործի հիմքն ամբողջությամբ կեղծիք է եւ անհեթեթ է կասկածի տակ առնել 2 փորձաքննություն անցած փաստաթուղթը։
    Հենց «անհեթեթ» բառն էլ եղավ պատճառ, որ դատախազը դատարանից պահանջի սանկցիա կիրառել պաշտպանի դեմ՝ ասելով, որ վերջինս իր անձը վիրավորում է։ Իսկ դատավորական կազմից Մհեր  Արղամանյանն էլ դատախազի պաշտպանությունը ստանձնեց, ինչ-որ օրինակներ բերելով՝ նրա  գործողություններին օրինականություն տվեց՝ նախազգուշացնելով պաշտպանին «չնեղացնել դատախազին»։
    Ի դեպ, Վերաքննիչ քրեական դատարան դիմում-բողոք ներկայացնելու ժամանակ, Արփինե Մայսուրյանն, առաջին ատյանի գործողություններն աչքի տակ ունենալով՝  իր դիմումի մեջ, Վարչական քրեական դատարանի նախագահ Վազգեն  Ռշտունուն խնդրել էր իր վերաքննիչ բողոքը լսելու համար օբյեկտիվ ու արդարամիտ կազմ ընտրել։ Այսօր կայացած դատական նիստի ժամանակ պաշտպան Արթուր Ալիխանյանի կողմից ներկայացվող բողոքի ժամանակ դատավոր Մհեր Արղամանյանի անհանգիստ վերաբերմունքն ու պաշտպանին ընդհատելը՝ թույլ չտալով հստակ ներկայացնելու բողոքը, գոնե հեռավոր կերպով հուշում է, որ ինչ-որ բան ստվերելու է օբյեկտիվ քննությունը․․․
    Հուսանք դա պայմանավորված էր ամառվա տապով եւ փորձառու դատավորի ոտքը չի սայթաքի եւ ի վերջո արդարությունը կհաղթի․․․

     Հ․Գ․ Ի դեպ,  ցանկացած զարգացած երկրում, հատկապես դատարանում դրես-կոդի պահպանումը կարեւորագույն խնդիր է, սակայն չգիտես ինչու, ո՛չ դատավորների, ո՛չ դատախազի կողմից ուշադրության չի արժանանում տուժողի ներկայացուցիչների հագուկապն ու սեղանի պարունակությունը։
    Օրինակ, ծովափնյա հագուստով, ներքնազգեստի վառ ցուցադրմամբ ու դատական նիստի ժամանակ ֆանտայի շիշը սեղանին դրված լինելը գրավեց միայն լրագրողների ուշադրությունը, իսկ «սանկցիաների» սիրահար դատախազը մերթընդմերթ բացակա հայացք գցելով շշի ու կանացի ներքնազգեստի վրա ժպտում է ու շարունակում ինչ-որ բան խզբզալ թղթի վրա, կամ որ ավելի վատ է՝ ֆեյսբուքում ծանոթ-անծանոթների լուսանկարների տակ մեկնաանություններ ու լայքեր սփռել ․․․ Ինչ-ինչ, բայց դատախազը լավ գիտի «սանկցիան» ում դեմ պետք է կիրառել։
     
    Աննա Գրիգորյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki