• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • «Կիսաբաց լուսամուտներ»-ում յուրացնու՞մ են օգնությունները

    Վանանդ գյուղից պատմում են, որ Մանվել եւ Լենա Բաբայան ամուսինները վերջերս Արցախից տեղափոխվել են Արմավիրի մարզի Վանանդ համայնքում բնակություն հաստատելու։ Տուն չունենալու պատճառով դիմել են «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստանախագծին` ակնկալելով, որ նախագծի միջոցով կգտնվեն մարդիկ, ովքեր կաջակցեն իրենց տուն ձեռք բերելու հարցում:
    Մոտ երկու ամիս առաջ հեռուստաեթերից զանգահարել են համայնքի ղեկավար Ջիվան Մանուկյանին` ընտանիքի մասին հարցումներ անելու համար, գյուղապետը ասել է, որ պատրաստ է հինգ հազար դոլար նվիրաբերել Բաբայան ընտանիքին, այդքանն էլ դուք օգնեք ընտանիքին ձեռք բերելու, բնակարանի հարցը լուծենք։
    Մինչ օրս ընտանիքը չունի բնակարան, իսկ գյուղապետի խոսքը չի հնչեցվել եթերից, որից հետո ԱՄՆ-ից շատ վանանդցիներ զանգահարել են հեռուստանախագծին` Բաբայան ընտանիքին հումանիտար օգնություն ուղարկելու համար, «Կիսաբաց լուսամուտներ»-ից ասել են ուղարկեք մեզ մենք կհանձնենք օգնությունը, սակայն բարեգործները ցանկացել են ուղղակի կապ հաստատել Բաբայան ամուսիններին հետ, ինչը մերժվել է հեռուստանախագծի կազմակերպիչների կողմից:

     

    Վանանդում պատմում են, որ ընտանիքն այս օրերին անորոշության մեջ է, ու չգիտի թե ինչ օգնություններ են իրենց անվան տակ յուրացվել հեռուստանախագծի կողմից:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30