• Categories

  • «Կիսաբաց լուսամուտներ»-ից պատասխանում են

    «Կիսաբաց լուսամուտներ»-ում յուրացնու՞մ են օգնությունները վերտառությամբ հոդվածին արձագանքել են «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստանախագծից` ասելով, որ բնակիչների ներկայացրածն իրականությունից հեռու է, եւ իրենց ոչ մեկ չի դիմել ընտանիքին օգնություն տրամադրելու համար, նույնիսկ գյուղապետը:

    Ստորեւ ներկայացնում ենք հեռուստաշոուի պատասխանատուների արձագանքը: Իսկ թե կողմերից ով է ստում` թողնում ենք ընթերցողներին դատին:

     

    «Հարգելի Հայկական Ժամ-ի խմբագրություն «Կիսաբաց լուսամուտներ» հիմնադրամը Հայաստանում և «Family Rescue Fund՚-ը Միացյալ նահանգներում աշխատում են բաց և թափանցիկ։ Ցանկացած գումար, որ փոխանցվում է հիմնադրամի հաշվեհամարին ծառայում է իր նպատակին։ «Family Rescue Fund՚-ն WEB կայքի միջոցով աշխարհի ցանկացած երկրից նվիրատուն կարող է հետևել թե իր գումարը ինչի վրա է ծախսվել։

     

    Նախ ներկայացնենք , թե ինչպես է կատարվում այս ամենը։ Հաղորդումը եթեր հեռարձակվելուց անմիջապես հետո կայքում տեղադրվում է տվյալ ընտանիքի մասին պատմող թողարկումը ։ Ցանկացած մարդ կարող է տեսնել այդ թողարկումը և ըստ իր ցանկության օգնել տվյալ ընտանիքին։ Հիմնադրամը չի կարող այլ ըննաիքի անունով ստացված օգնությունը տրամադրել մեկ այլ ընտանիքի կարիքները հոգալու համար։

     

    20.04.217 թվականին եթեր է հեռարձակվել ՙՏեղից տեղ՚ թողարկումը։ Լենա Մարգարյանը և Մանվել Բաբայանը հյուրընկալվել էին տաղավարում։ Այս ընտանիքը ըստ իրենց Հայաստան էին վերադարձել Քաշաթաղի շրջանից, պատճառը նախորդ տարի Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններն էին ( Քաշաթաղը և մասնավորապես Ջանֆիդա գյուղը որտեղ ապրում էր ընտանիքը ռազմական գործողություններից բավականին հեռու էին ) և իրենց խոսքերով, ավելի լավ ապագա երեխաներին տալու համար։

     

    Համայնքի ղեկավարի, երեխաների ուսուցիչների ու հարևանների հետ մեր լրագրողը զրուցել է նախ ճշտելու թե ինչպիսի ընտանիք են և արդյոք այն ամենը ինչ իրենք պատմում եմ համապատասխանում է օգնությանը։ Լենա-Մանվել ընտանիքի մասին բոլորը դրական են արտայահտվել։ Գյուղապետն իր խոսում նույնիսկ նշել է, մեջբերում եմ բառացի , ՙեկեք միասին օգնենք այս ընտանիքին՚։ Թողարկումը եթեր հեռարձակվելուց մինչև օրս, Բաբայան ընտանիքին օգնելու ցանկություն որևէ մեկը չի հայտնել։ Միակ օգնությունը ,որ եղել է նրանց ՙՍամվել Ալեքսանյան ՚ հիմնադրամի կողմից է եղել։Հաշվի է առնվել այն , որ ընտանիքը բազմանդամ է և նրանց տրամադրվել է սննդամթերք։

     

    Այսքանից հետո եթե որևէ մեկը կասկածներ ունի որ ՙԿիսաբաց լուսամուտներ՚ հիմնադրամըՙ յուրացնում է՚ գումարներ, մենք հարկ եղած դեպքում պատրաստ ենք ներկայացնելՙ Ամերիաբանկի՚ ՝ հիմնադրամի հաշվետվությունը այս ընտանիքին հատկացված օգնություններին մասին, ինչի մասին իրենք խոսում են»։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31