• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • «Կինտո» ջան, առուն անցիր նոր հոփ կասես

    Հանուն նպատակի, արհամարհելով հայկական բոլոր օրենքներն ու ավանդույթները, օգտագործելով իր արտաքին տեսքը, հայտնվելով իշխանական բարձր ատյաներում, այժմ էլ, ոչ ավել, ոչ պակաս Եվորպաններում, Արփինեն հիմա էլ ներկայացնում է Հայաստանը: Այստեղ են ասում, ողբամ զքեզ Հայաստան, որ քո պատիվն ու արժանապատվությունը դրսում ներկայացնում է մեկը, ում համար այդ արժեքները վաղուց գոյություն չունեն: Այս օրերին, արդեն իսկ ներկայանալով որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար,«Կինտոն» կարողացավ յուրաքանչյուր վայրկյանն օգտագործել իր անձնական փիարի համար և իր սիրելի հովանավորի հրահանգով, բոլոր լրատվամիջոցները ներկայացնում էին, թե տեսեք-տեսեք Արփինեն ինչ ելույթներ է ունենում:

     

    Նախ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի անվան շուրջ ծագած խնդիրը, սկսվել էր դեռ ձմեռային նստաշրջանի ժամանակ և նրա դեմ արշավը որևէ կապ չունի մեր երկրի շահերի հետ, պարզապես Ագրամունդը ծառայել է Ռուսաստանին, կատարել նրա պատվերը և Եվրոպան փորձում է պատժել նրան, Սիրիա այցից հետո:

    Եվ Արփինեն ոգևորված այնպիսի կեցվածք է ընդունել, կարծեք Հայաստան երկրի ճակատագիրն է որոշվում, մոռանալով, որ տեղի է ունենում Եվրոպա-Ռուսատան կոնֆլիկտ, որտեղ մեր պատվիրակները հնարավորություն ունեցան դրսևորվելու: Եթե անընդհատ նշվում է, որ Ագրամունդի վերջը եկել է, պարզվեց, որ խելացի եվրոպացիները, այդ հարցը տեղափոխեցին հաջորդ նստաշրջան:

    Լրատվական հաջորդ աղմուկը, որ բարձրացրեց «Կինտոյի» շրջապատը, դա ԵԽԽՎ-ում նրա փոխնախագահ ընտրվելն էր: Այդ պաշտոնը ռոտացիոն է և հերթը այժմ Հայստանինն է՝ այն էլ պատվիրակության ղեկավարինը:

     

    Այս նստաշրջանում հայկական «կինտոյի» վերջին գլուխգործոցը, այն էր, որ հարկավոր է հայտ բերել նաև էլեկտրոնյանի լրատվական կայքերի սեփականատերերին:

     

    Հայկական լրատվամիջոցների 90 տոկոսն իշխանությունների կողմից գտնվում է վերահսկողության ներքո և հենց նրանց հրահանգով էր, որ չէր թույլատրվում քննադատական որևէ խոսք ասել նույն Արփինեի մասին: Եվ լրատվամիջոցների հետ կապված ունենալով հաստատ ոչ բարի նպատականներ, Արփինեն համոզում էր ընդունելու օրենք, որի շրջանակում Հայաստանում փորձ կարվի ամբողությամբ ազատվել ազատ լրատվամիջոցներից:

     

    Վերջում,ըստ Actual Monitoring-ի, հայկական լրատվամիջոցները հունիսի 26-27-ին լրահոսում մեծ տեղ են հատկացրել Արփինեին, իսկ թե ինչ են ներկայացրել այդ ամենի տակ, բերեք ընդամենը մեկ օրինակ. «ԵԽԽՎ 12 տեղակալներից ամենասիրունը մեր Արփինեն է», ահա թե ինչպես է ներկայացվել նա, հրապարակումների գերակշիռ մասը նույն ոճով և գրեթե նույն բովանդակությամբ են գրված:

     

    Հ.Գ. -1 Արփինեն շարունակում է լռել, թե ինչ միջոցներով է վերանորոգում իր աշխատասենյակը և ինչ կապ ունի մասնավոր «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ, երբ ըստ մամուլի վերջինս է կատարում նրա աշխատասենյակի նորոգումը: Արդյոք դա կոռուպցիոն երևույթ չէ:

     

    Հ.Գ.-2 Հետաքրքիր է էլեկտրոնային կայքերի մասնագետ Արփինեն կարող է ասել, ինչ կարգավիճակով է համագործակցում և ինչպիսի թիկունք է Politik.am կայքին, երբ այդ կայքը ամբողջությամբ քննադատում և վարկաբեկում է ՀՀԿ-ին, գովաբանում՝ իրեն և իր առաջին հովանավոր Հովիկ Աբրահամյանին:

     

    Արտյոմ Վարդանյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հուլիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30
    31