• Categories

  • Կեցցե՛ աբսուրդի թատրոն Շաշաստան-Հայաստանս…

    Երանի նրանց, ովքեր գլուխները կախ մակարոնա-կարտոֆիլային «դիետայով» ապրում են: Ինտերնետ չունեն, միայն TV-ներով են լուրերին ծանոթանում և կարծում են, թե Հայաստանը ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՄՊԵՐՈՎ 2018թվ. ԿՀԱՍՆԻ Ու ԿԱՆՑՆԻ Շվեյցարիային:

    Ոնց որ մի տեսակ աբսուրդ չպետության մեջ ապրելիս լինեմ, ուր անունը կա, ամանում չկա:
    Հասարակ մարդիկ բոլորը դժգոհ են, բոլորը բողոքավոր, ՖԲ-ն սարքել ենք մեր բողոքի գիրքը, ամբողջությամբ բողոք, դժգոհություն, մուննաթ, իրար գզել, քննադատել, հայհոյել, ձեռք առնել, պահանջել, ուլտիմատում…


    ՖԲ-ից դուրս եմ գալիս, ու մի տեսակ հանդարտություն է իջնում վրաս: Ոնց որ անմարդաբնակ կղզի ընկած լինեմ: Էլի ՖԲ եմ մտնում ու … ինքս էլ չեմ հասկանում, թե էս ո՞նց է ազգը գոյատևում: Ինչ ուզում եք ասեք, իսկապես ԱԲՍՈՒՐԴ է:


    Հիմա առկա իրականության մասին ինչքան շատ եմ մտածում, էնքան գլուխս դատարկ բաներով շատ է լցվում, ինչքան շատ է լցվում, էնքան որակյալ բան մտածելու համար քիչ տեղ է մնում, ինչքան քիչ տեղ է մնում, էնքան որակյալ մտածածս քիչ է լինում:


    Ըհը, խնդրեմ, բան հասկացա՞ք ինձանից…
    Չէ՞…
    Ես էլ…
    Չէ՜, ուղեղներս թարմացնելու ժամանակը եկել-անցել է:


    Կեցցե՛ աբսուրդի թատրոն Շաշաստան-Հայաստանս…


    Հա՜, բա որ Շաշաստանում ապրելիս չլինենք, 60-70 դոլար թոշակով կարո՞ղ ենք ձմռան ամիսներին գոյատևել, այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները աճել են 30-50 տոկոսով:


    Տեսնես սոցապ նախարարի մա´-ման կամ պա´-պան կարա՞ն հայաստանյան ձմռան ամիսներին մի ամիս 70 դոլարով ապրեն…

     

    Ֆիալկա Հախինյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31