• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Կարեն Ավագյանն իր ալիբին ապահովեց

     

    Երեկ՝ օգոստոսի 14-ին, Խոսրովի արգելոցի լայնամասշտաբ հրդեհից հետո, ՀՀԿ երիտասարդական թեւի առաջնորդ, վաղուց արդեն ոչ երիտասարդ ԿարենԱվագյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել ու մակագրել՝ «Այսպես ասած Կրիաների կղզում»։

    Առաջին հայացքից «անմեղ» այս գրառումը խորը հետքեր ունի, ինչպես հայտնի է 2012 թ-ին մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի էր ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ այրվածքներ եւ այլ վնասվածքներ էին ստացել, ինչից հետո այդ միջոցառման կազմակերպիչ Կարեն Ավագյանը ստացել էր «Պաժառ Կարեն» մականունը։

    Այնպես, որ զարմանալի չէ «երիտասարդ» ՀՀԿ-ականի անհանգստությունն ու ժամանակից առաջ սեփական ալիբին ապահովելը։ Լուսանկարը տեղադրելով ու տեղանքի մասին հուշում անելով Կարեն Ավագյանը հասկացնում է, որ Խոսրովի արգելոցից, գոնե այդ օրերին ինքը բավականին հեռու է եղել։

     

     

    Աննա Գրիգորյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30