• Categories

  • Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցներ

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Armtimes.com կայքում հրապարակված Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:

     

    Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի կողմից վարվող Կիա մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, վերջինիս սթափության վիճակը չստուգելու, ապա նաև` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար, ՃՈ տեսուչներն ընդունել են նրա կողմից կաշառքի առաջարկը: Հիշյալ ոստիկանները, կաշառք ստանալու դիտավորությամբ, նախնական համաձայնությամբ, ավտոմեքենայի ուղևոր Լ. Բաղդասարյանից ստացել են 56.800 ՀՀ դրամին համարժեք 100 Եվրո կաշառք և թույլատրել շարունակել երթևեկությունը:

     

    Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը:

    Նախաքննությունը շարունակվում է:

     

    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31