• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • «Կադաստրի կոմիտեն իսկական կատաստրոֆա է ժողովրդի գլխին»

    Արարատի մարզի միավորված Ուրցաձոր համայնքի երկարամյա ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը համայնքների խոշորացման ծրագիրը դրական է գնահատում։ Ըստ համայնքի ղեկավարի այն կապված է նաեւ ղեկավարի կազմակերպչական հմտությունների որակից։

    -Շաղափում լուսավորության, խմելու ջրի խնդիրները մասնակիորեն լուծվել է, մանկապարտեզ երեխաները չէին հաճախում, այժմ տրանսպորտով փոքրիկ շաղափցիները ամեն օր հաճախում են Ուրցաձորի մանկապարտեզ։ Դպրոցում հատակը բետոնից էր, այդ խնդիրն է կարգավորվել։ Դպրոցը տարիներ շարունակ սանհանգույց չի ունեցել, որպեսզի ծառայի աշակերտներին եւ մանկավարժներին, այսօր նորմալ գործում է այն։ Շաղափում խնդիր է խմելու եւ ոռոգման ջրի հարցը։ Այս տարի ջուրը սակավ է, ոչ մի տարի այսքան շուտ չէր զգացվում ջրի սակավությունը։ Նույն վիճակը Ուրցաձորում է։ Իսկ ինչ մնում է համայնքների խոշորացմանը, ապա ասեմ, որ խոշորացումը վաղուց պետք է լիներ, բավականին ուշացել է։ Ես դա ասում եմ, որպես այս երկրի քաղաքացի եւ բնակիչ, ոչ որպես համայնքի ղեկավար։ Օրինակ Լանջանիստը, այն ժամանակ բնակավայր չի եղել, մի քանի հոգի հավաքվել գյուղ են հիմնել, դպրոց կամ մանկապարտեզ հաճախող երեխա չկա, միայն ծերերն են գնում սար, պետությունը ինչի՞ համար պետք է գումար ծախսի այդպիսի համայնքների վրա, ոչ մի գործ էլ չի արվել։ Նույն վիճակում է հարեւան Լուսաշողը։

    -Մարզի ավելի մեծ բնակավայրերի համայնքի ղեկավարները համաձայն չեն խոշորացմանը, ասելով, որ իրենք լավ են աշխատում, համայնքները կայացած են, գյուղաբնակ մարդիկ իրար հետ տարաձայնություններ կունենան։

    -Իմ խոսքը վերաբերվում է ՀՀ տարածքի մանր-մունր գյուղերին, ոչ թե շատ բնակչություն ունեցողներին։ Մեր փոքր գյուղերը նախ բարձր լեռնային են, քիչ բնակչություն ունեցող գյուղեր են։ Այստեղ տրանսպորտի հարցն է, որ պետք է կարգավորենք, որպեսզի փոխադրամիջոցները աշխատեն անխափան, ներհամայնքային տրանսպորտը պետք է աշխատի օրը երեք կամ երկու անգամ, մարդիկ կապ կունենան թե’ շրջկենտրոնի, թե’ տարբեր բնակավայրերի հետ։ Միջհամայնքային ճանապարհների հետ մենք խնդիր չունենք, լայն ճանապարհներ են։ Խոշորացումը պետք է փուլ առ փուլ իրականացվի, որպեսզի մարդիկ ներգրավվեն ընդհանուր գործին։ Մարդիկ մտածում են, որ համայնքի ղեկավարն է որոշում ամեն ինչ, ես ասում եմ ո’չ, համայնքի ղեկավարը չի միայն որոշողը, կա ավագանի, ներկայացուցիչ։ Եթե համայնքի ղեկավարը է ընտրվում, պարտավոր է համայնքի հոգսն իր ուսերին վերցնի եւ բոլորի կարծիքը հաշվի առնի, միանձնյա որոշումներ չկատարելով։

    -Շատ համայնքի ղեկավարներ դժգոհում են`ասելով, թե համապատասխան լիազորություններից զրկված են եւ իրենք միայն հարկահավաքներ են իրենց գյուղերում։

    -Դա եւս խնդիր է, եթե համայնքները խոշորացնում ենք, ապա համայնքներին պետք է տալ լիազորություններ, որ համայնքի ղեկավարը չլինի միայն աղբահանություն եւ լուավորություն իրականացնող մարմին։ Նախկին գյուղսովետները ի՞նչ լիազորություններ ունեցել են, պետք է զուգահեռաբար տրվի մեկ միավոր համայնքներին։ Դա շատ կարեւոր է համայնքները ոտքի կանգնեցնելու համար, որովհետեւ որոշակի մարմիններ են ստեղծվել, որ մարդիկ դժգոհ են։ Օրինակ, դժգոհ են կադաստրից, ինչի՞ համար է դա ստեղծվել, այն կատաստրոֆա է ստեղծել էս ժողովրդի համար։ Հողերի անձնագրերի, հողի չափագրումները, սխալ անվանումները եւ այլ գործեր ավելի շատ ժամանակ եւ ծախսեր են պահանջում մարդկանցից, մարդիկ գնում են օրերով չեն կարողանում ժառանգություն ձեւակերպեն, հատկապես տարեց մարդկանց, կարող է այնքան ձգձգեն մարդը չդիմանա։ Այսօր, որ ասում են այդ հարցը կարգավորված է, բացարձակ կարգավորված չի, դա պետք է համայնքն անի, նախկինում կար գյուղսովետի նախագահ, որը կարգին կրթություն էլ չուներ, բայց ոչ մեկի հողերի հարցում թյուրիմացություններ չէին լինում, սխալներ չէր լինում։ Պապկան թեւի տակ խփած գնում էր, հողը չափում տալիս էր մարդկանց ու գալիս էր։ Ուրցաձորում եւ հարակից գյուղերում մարդիկ դժգոհ են այդ կառույցներին, սխալները շատ են, ոչ մի ճիշտ չափագրում չկա, որոնք լուծում են պահանջում։ Խեղճ գյուղի ապրողը ինչքա՞ն գնա պետական դռները թակի եւ ասեն, այսօր կամ վաղը արի, արդյունքն էլ միշտ բացասական է լինում։ Եթե այդ լիազորությունը տան համայնքի ղեկավարին, նա ռիսկ չի անի ոչ փող առնի, ոչ էլ սխալ չափագրում անի։ Չկա մի համայնքի ղեկավար, որ չցանկանա հաջորդ ընտրաշրջանին նորից առաջադրվի, եզակի դեպքեր կլինեն, լավ են աշխատում, որ նորից վերընտրվեն։ Եթե գումար վերցնի մարդիկ կհիշեցնեն, որ փողով է գործ արել, ուրիշ բան, եթե օրենքով նախատեսված պետական վճարներին է վերաբերվում խոսքը։

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30