• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Խռոված դատախազը փորձում է խոչընդոտել լրագրողի աշխատանքը․․․

     

    Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ   ԵԿԴ/0207/01/14   գործով հերթական դատական նիստը։ Արփինե Մայսուրյանի պաշտպանի՝ Արթուր Ալիխանյանի կողմից դատախազ Արթուր Մանուկյանի դեմ ներկայացված բացարկի միջնորդությունը մերժվեց դատավորների կողմից։

    Հաջորդ նիստը կայանալու է հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 15։00-ին, որի ժամանակ Արփինե Մայսուրյանը ներկայացնելու է իր պաշտպանական ճառը։

     

    Ի դեպ, մինչեւ դատական նիստի սկսվելը, մի կուրիոզ տեղի ունեցավ։ Ցայտնոտի մեջ հայտնված դատախազը, ըստ երեւույթին այնքան ջղաձգված է դատական նիստերին լրագրողների ներկայությունից, որ դատական կարգադրիչներին հրահանգում էր լրագրողիս իրենից երկու նստարան հեռու նստեցնել։ Լրագրողի մասնագիտական աշխատանքները խոչընդոտել ցանկացող դատախազը, ըստ երեւույթին լավ չի տիրապետում օրենքին, եւ չի էլ գիտակցում, որ քրեորեն պատժելի հրահանգներ էր տալիս կարգադրիչներին։ Երբ լրագրողս փորձեց հարցեր ուղղել դատախազին, թե ինչու՞ է այդքան ջղաձիգ, վերջինս խռոված երեխայի պես պատասխանեց, որ նեղացած է, քանի որ իր մասին «վատ բաներ ենք գրում», իսկ թե ո՞րն է այդ «վատ բանը», Արթուր Մանուկյանն ասաց․ «Օրինակ, որ ես նիստերին ֆեյսբուք եմ մտնում․․․»։

     

    Իսկ լրագրողս չէր էլ ցանկացել վիրավորել դատախազի նուրբ հոգին, պարզապես արձանագրել էր դատական նիստի ընթացքում կատարված այն ամենն ինչ չէր վրիպել լրագրողական աչքից․․․Կիսամերկ դատավարությունն ու դատախազի «պաշտպանությունը»

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30