• Categories

  • Խորհրդի նիստերը ծպտյալ անցկացնելն ի ՞նչ նպատակ է հետապնդում

    Սույն թվականի փետրվար ամսին, 5 դեմ, 3 կողմ ձայներով, դպրոցի խորհրդի կազմը իր բացասական վերաբերմունքն է արտահայտում Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի դպրոցի տնօրեն Մայիս Հակոբյանի դեմ: Աշխատանքից ազատված Մ. Հակոբյանը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում եւ համառ պայքարում պաշտոնում վերանշանակվելու համար: Ըստ խորհրդի կազմի անդամների, Մայիս Հակոբյանը նշանակված հաջորդ նիստերին չի մասնակցել` ձգձգելով ժամանակը:

     

    Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ հունիսի 2-ին ժամը 12:00-ին նշանակված էր խորհրդի հերթական նիստը, որը քվորում չապահովվելու պատճառով հետաձգվեց` խորհրդի «անցանկալի» անդամները տեղեկացված չէին նիստի մասին:

     

    Թե ի ՞նչ նպատակ է հետապնդում նիստերի ձգձգումը կարելի է միայն ենթադրել: Խրհրդի անդամներն ասում են, որ մարզպետարանի Կրթության վարչության պետ Գարիկ Բադալյանն իրենց զգուշացրել է, որ եթե խորհրդի նիստը չընտրի Մայիս Հակոբյանին, ի վերջո նրան կնշանակի ԿԳ նախարարը:

     

    Ու հիմա պնդում են, որ ամեն ինչ գնում է նրան, որ խորհրդի  փոխարեն տնօրենին նշանակի նախարարը, քանի որ Մայիս Հակոբյանին ու մարզպետարանի կրթության վարչությանը չի հաջողվում խորհրդի անդամների տրամադրվածությունը փոխել եւ ստիպել կողմ քվեարկել Մ. Հակոբյանի օգտին:

     

    Թեեւ 5 դեմ քվեարկածներից մեկը` մարզպետարանի իրավական բաժնի աշխատակից Բուրմունքը փոխել է իր բույրն ու կողմ քվեարկել, բայց դա էլ չի օգնում Մայիս Հակոբյանին վերանշանակվել իր պաշտոնում:

     

    Իսկ թե ինչու ՞ են խորհրդի անդամները դեմ երկարամյա տնօրենին, փորձեցինք ճշտել վարդաձորցիներից:

     

    -5տարի մեր գյուղի դպրոցից ԲՈՒՀ ընդունվող չի եղել,- փաստում են տեղացիները,- Տնօրենը շատ թույլ է չի կարողանում ղեկավարի դպրոցը, ով որ ժամին ուզում դուրս է գալիս դպրոցից: Դիսցիպլինա չկա, դրանից տուժում են աշակերտներն ու դասապրոցեսը:

     

    Օբյեկտիվ լինելով նկատենք, որ շրջելով հանրակրթական այս հաստատությունում, միայն խոր ափսոսանք զգացինք: Շատ դպրոցներ կերազեին շենքային նման պայմաններ ունենային, բայց վառված եվրո դռներն ու դրանց վրա փակցված ծամոնների թղթերը խոսում էին այն մասին, որ գեղեցիկ ու մաքուր դպրոց ունենալն այստեղ առաջնային չէ: Իսկ ուսուցչանոցում դրված նարդին ու թղթախաղերը վառ ապացույց էին այն բանի, որ առաջինն այս ամենի նկատմամբ անտարբեր են տնօրենն ու ուսուցիչները:

     

    Դատարկ պատերին դիտակտիկ նյութերի ու ուսուցողական պաստառների փոխարեն « love is» ծամոնի հերոսների լոգոտիպով ու սրտիկով գրառումը չվրիպեց լրագրողիս աչքից, թեեւ մարզպետարանի ներկայացուցիչը պահանջեց արագ հեռացնել այդ պաստառը, բայց անհայտ է` փոխվե ՞ց այս դպրոցի նկատմամբ վերաբերմունքը թե ոչ, ամեն դեպքում պետության հիմքը ամուր ընտանիքն ու դպրոցն է, իսկ այն ամուր պահելու համար ամուր ձեռքեր են հարկավոր:

     

    Աննա Գրիգորյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « January 2018 »
    Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31