• Categories

  • Խոսրովի անտառը կրակը լափեց, իսկ Արծվաբերդինը՝ տեղական իշխանիկները

    Տավուշի մարզում ծառերի կոտորածին վերաբերող մի շարք հրապարակումներից հետո (Սիրի’ր բնությունը` մա’յրը քոԱնտառը ոչնչացվում է, իսկ մարզպետը կույր եւ խուլ է ձեւանում), Արծավաբերդի անտառտնտեսությունում, լուրջ իրարանցում է սկսվել: Ավելին, այս պահի դրությամբ, Արծվաբերդի անտառտնտեսության գիտակները լծվել են կրկին հատված ծառերի կոճղերը հատուկ նյութերով ոչնչացնելու գործին: Ի դեպ, ասում են, որ այս անգամ օպերացիան գլուխ բերելու համար օգտագործում են հատուկ տիպի նյութեր՝ հուսալով, որ հատված ծառերի «պոչերը» ՝ կոճղերը, կարող են հին ժամանակներում հատած ծառերի էֆեկտ ապահովել:

    Այս պահին Արծվաբերդի անտառտնտեսությունում իրականում թիվ մեկ է հայտարարված, քանի որ կարճ ժամանակում անտառի գլխին կանգնած տերերը փորձում են ինչ-որ կերպ կաշիները փրկեl, քանի որ այս հարցի շուրջ օր-օրի բողոքի ալիքն ու մտահոգությունը գնալով մեծանում է:

     

     

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki