• Categories

  • Խոշոր  ներդրումնե՞ր  Երանոսում

    Картинки по запросу երանոս

    Երկրում ընթացող  գործընթացը՝ համայնքների խոշորացումը  կրքեր է բորբոքել ինչպես տեղաբնակների, այնպես էլ  երկրից դուրս ապրող  բնակիչների մոտ:

    Երանոս համայնքի ՌԴ-ում բնակվող   25-30 մեծահարուստ  երանոսցիները, ըստ նրանց մտերիմների,  տեղեկացնում են, որ պատրաստ են  խոշոր ներդրումներ անել, մասնակցել համայնքների  խոշորացմանը՝ իրենց ծննդավայրը տեսնելով որպես մեկ միավոր՝ հարևան Վարդաձորի  համայնքին  ձուլված,որոնց միացումից բնակչության թիվը հասնում է շուրջ 10 հազարի սահմանին: Ի դեպ, ԽՍՀՄԻ տարիներին, 60-ական թ-ին Երանոսն ու Վարդաձորն ունեցել են մեկ միջնակարգ դպրոց, համատեղ գյուղսովետ:

    Սա նախկինում, իսկ ներկայումս Երանոս համայնքն՝ ի շնորհիվ իր արտագնա աշխատանքի մեկնած՝ մեծահարուտ  դարձած  տեղաբնակների, նկատելիորեն տարբերվում է մարզի մյուս համայնքներից:Դրսերում հաջողության հասած երանոսցիների  գումարներով  գյուղն այսօր  իր   բարեկարգ համայնքապատկերով հիշեցնում է  ավանի:

    Լեռնային գյուղ ասֆալտապատված գլխավոր և երկրորդական  փողոցներ ներառյալ գիշերային լուսավորությամբ, երկահարկ և եռահարկ   շքեղ  առանձնատներ՝ համայնքային  նորակառույց ենթակառուցվածքներով՝  բացառությամբ   գործող մանկապարտեզի տիպային հին շենքի, որը տարիներ ի վեր չի ներառվել  պետական ծրագրերում, ըստ բնակիչների ենթադրության, այն  մնացել է  Երանոսի բարերարների հույսին:

     

    Ըստ  երանոսցիների, իրենց համայնքում առկա են արտադրական միավորներ. սառնարանային  տնտեսություն, կաթի  մշակման արտադրամաս, պանրի գործարան, չրանոց, ջերմոցային տնտեսություններ, դեղաբույսերից թուրմերի պատրաստում, չիչխանի   արտադրություն, տուրիզմի զարգացում՝ 5 ամիս առատ ձյունը նախադրյալներ է ստեղծում և այլն:

    Հիշեցնենք մեր ընթերցողներին,որ վերջերս ծանր ու երկարատև հիվանդությունից երկրային կյանքին հրաժեշտ տվեց Երանոսի 48-ամյա համայնքապետ՝ Ապետնակ Մովսիսյանը: Մարզպետի որոշմամբ  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն Սաշա Բավեյանը:

     

     

    Հասմիկ Ավագյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31