• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Խոշորացումը հազարից ավել բնակչություն ունեցող համայնքների համար աղետաբեր կլինի

    Մինչեւ Շիրակի մարզում Մարալիկի, Ախուրյանի եւ Մարմաշենի տարածաշրջաններում պատրաստվում են համայնքների միավորման գործընթացին, Արթիկի տարածաշրջանում խռովություն է հասունանում։ Ազգաբնակչության եւ ղեկավարների կողմից բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, թե Արթիկը Աշոցքը կամ Ամասիան չէ, այստեղ համայնքների միավորումը աղետաբեր կլինի արդեն կայացած համայնքների համար:
    -Թող այս ծրագրի համակարգողները գան Արթիկ ու տեղում քննարկեն իրավիճակը: Բա ո՞ւր մնաց ժողովրդի շրջանում անցկացվող հանրաքվեն, եկեք համոզեք մեզ, որ փնջային միավորումները լավ բանի կհասցնի ժողովրդին, ախր մեզ ե՞րբ հարցրեցին, ե՞րբ մարդու տեղ դրեցին։ Եկեք մեզ համոզեք, որ Աշոցքում եւ Ամասիայում խոշորացումը լավ արդյունք է տվել, ժողովուրդը գոհ է։ Եկեք քննարկենք, մենք կուռ ենք, անպարտ ենք լավ գործերի համար միշտ պատրաստ ենք աշխատելու։ Մենք պետությունից ոչինչ չենք պահանջում, աշխատում ենք ստեղծում, թողնեն մենք մեր վաստակածով շենացնենք մեր ծննդավայրերը, մեր տունը։ Մենք ինչպես միշտ պատրաստ ենք թե մեր երկրի, թե մեր գյուղերի համար կռիվ տալու համար, բա չիմանա՞նք միավորում ասելով ուր ենք գնում…-փոխանցում են մեր զրուցակիցները եւ ավելացնում, որ պատրաստվում են նույնաբովանդակ նամակներ գրել եւ ուղարկել երկրի նախագահին, վարչապետին տարածքային նախարարություն եւ այլ ատյաններ` խնդրելով, որ հանդիպումներ կազմակերպվի ազգաբնակչության հետ հասկանալու համար, թե ինչի կհանգեցնի համայնքների միավորումը Արթիկի տարածաշրջանում։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30