• Categories

  • Խոշորացման և հանրային կարծիքի խաչմերուկում

    ՀՀ-ում  մեկնարկած համայնքների միավորման գործընթացն ուղեկցվում է  համայնքների բնակչության  լայն շրջանների հակամարտությամբ:

     

    Ժողովրդի լեզվով ասած  խոշորացման  ֆորմուլան  հետևյալն  է ՝ «իրենց գյուղերն իրենց ձեռքից  գնում են, իսկ իրենք հեռանում են իշխանությանը մոտ լինելուց»:

     

    Մեր սոցհարցման և բլից հարցումների արդյունքում պարզ է դառնում, որ համայնքների խոշորացման հանրային կարծիքը բացասական է, մարդիկ նոր կառավարման  մոդելի մասին հստակ պատկերացում չունեն և առաջնորդվում են հարևանների, համայնքի իրենց ղեկավարների սեփական կարծիքներով:

     

     

    Բնակչության  մեջ, սակայն, կան մարդիկ, ովքեր հետաքրքիր, փնջային  լուծումներ են առաջարկում  մեզ  հետ մասնավոր զրույցներում՝ ելնելով իրենց բնակության աշխարհագրական և տնտեսական  դիրքից:

     

    Արարատի մարզի Լանջազատի, Աբովյանի, Արևաշատի, Ջրաշենի, Բարձրաշենի և Դիտակ գյուղերի բնակիչներից ոմանք այն կարծիքին են, որ վերը նշված համայնքները կարող են փնջային ճիշտ լուծման օրինակ դառնալ՝ Արևաշատ գյուղն ունենալով որպես մեկ միավոր:

     

     

    Հիշյալ գյուղերի բնակչության թիվը միասին վերցրած  հասնում է շուրջ 10 հազարի: Ըստ բնակիչների,  համայնքների փնջային մեկ միավորի ղեկավարի հավանական թեկնածուն Լանջազատի երիտասարդ  համայնքապետ՝ Հրայր Հակոբջանյանն է: Թե ինչո՞ւ հենց Հրայր Հակոբջանյանը, մարդիկ պատասխանում էին. «30 տարեկանից սկսած ղեկավարում է գյուղը մինչեւ օրս, 4 անգամ ընտրվել է համայնքապետ՝ չունենալով ոչ մի մրցակից, արդար մարդ է, դիմացինին համբերատար լսել գիտե, չհաշված մյուս լավ  հատկանիշները,  բավարարում է այս ամենը, որ մարդն ընդունակ լինի համաչափ զարգացնել նաև հարակից համայնքները, դուք համաձայն չե՞ք մեզ հետ»,-պարզամտությամբ հարցնում էին մեզ բնակիչները:

     

    Աբովյանի դպրոցի մանկավարժներից մեկն անդրադարձ արեց ՏԻՄ-երի միավորմանը.«Ցավալի է, որ նոր գործընթացը կբերի գործազուրկների մեծ բանակի, սակայն ապագա արդյունավետ կառավարումը, որը կխթանի ՀՀ առաջընթացին ստիպում է  իրավատեսորեն  մոտենալ հարցին: Իմ սուբյեկտիվ կարծիքով, առաջնահերթ խնդիր պետք է դիտարկել, թե ո՞վ է ղեկավարելու խոշորացված համայնքները: Կադրերը ճիշտ պետք է ընտրվեն, այլապես կկրկնվի անցյալի սխալները, որից տուժում ենք ամենքս: Ղեկավարից, ՀՀ քաղաքացիները,  պահանջում են համարժեք ծառայություն, արդյունավետ աշխատանք և լավ կառավարում»,-ասաց մեր զրուցակից ուսուցիչը:

     

     

    Պակաս ուշագրավ չէր Ջրաշենի բնակիչներից մեկի պարզաբանումը. «Տա Աստված գոնե այս անգամ չսխալվենք, թե չէ գալիս է մի ղեկավար, մեր գլխին քյոխվա դառնում, մենք օր-օրի մաշվում հիվանդանում ենք, ինքը գնալով ծաղկում, հարստանում է: Բա ու՞ր մնաց մեր ճիշտ ընտրությունը…խաբում են առավոտից մինչև իրիկուն, հակառակվես՝ կքաշվես տարիներով, այնպես կանի էլ հարևանդ էլ չի նայի դեմքիդ…»,-ասում է տարեց մարդը,-«Կարոտ մնացինք լավ ղեկավարի,կյանքներս էլ անցավ,գոնե մեր երեխաները մեր վատ  օրերը չտեսնեն»,- դառնությամբ շարունակում է խոսքը մեր զրուցակիցը:

     

     

    Հիշեցնենք, որ Արարատի մարզում, ըստ կուլիսային խոսակցությունների, գարնանը կմեկնարկի համայնքների խոշորացման գործընթացը: Ինչքանո՞վ այն կբարելավվի ՀՀ քաղաքացիների կեցությունը՝ ցույց կտա  միայն ժամանակը:

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31