• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Խաչքար` ի պաշտպանություն մանուկների

    Գավառ քաղաքից 10 կմ հարավ, Լանջաղբյուր գյուղի հարավարևելյան կողմի բարձունքի վրա կա մի վանք՝ Պառավի կամ Իլիկյա անունով։ Վանքի շրջակայքում երևում են կիկլոպյան ամրոցի ու բնակատեղիի հետքեր, որի ամենաբարձր տեղում մասամբ պահպանվել է միջնաբերդը։
    Պառավի վանքի ամրոցից դեպի հարավ ու հարավ-արևելք կիկլոպյան տիպի բնակավայրեր կան, որոնք զբաղեցնում են շուրջ 70 հեկտար տարածություն։ Այդտեղ նկատելի են պարիսպների հետքեր, որոնք շրջապատում են կամ ամբողջ բնակատեղին կամ առանձին բնակարանների խմբեր տվյալ բնակավայրի կազմում։ Բնակատեղիներն իրենց շրջապատում ունեն դամբարանադաշտեր։

     

    7-րդ դարի վանքը, ըստ ավանդության, մ իլիկ մանելով ի պառավ կին գումար է վաստակել ու կառուցել վանքը, որտեղից էլ եկել է վանքի անվանումը` Պառավի վանք:

    Այս օրերին, ծնունդով Լանջաղբյուրից Արայիկ Փուրթոյանը վանքի տարածքում տեղադրել է խաչքար` մանուկների պաշտպանության համար: Տուֆից խաչքարի հեղինակ վարպետ Վարազդատ Համբարձումյանն էլ մասնակցում է խաչքարի տեղադրմանը, իսկ Լանջաղբյուրի ղեկավար Յուրա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Խաչքարի բացումն ու օծումը կայանալու է օգոստոսի 8-ին:

     

    Անի Մադոյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31