• Categories

  • Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում կխաղա Գարրի Կասպարովի հետ

    Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը կվերսկսի կարիերան և կմասնակցի ամերիկյան Սենթ Լուիսում կայանալիք Grand Chess Tour մրցաշարի փուլին:

    Օգոստոսի 2-ից 12-ը Սենթ Լուիսում 10 գրոսմայստերների`  Լևոն Արոնյանի (Հայաստան), Հիկարու Նակամուրայի, Ֆաբիանո Կարուանայի  (երկուսն էլ` ԱՄՆ), Սերգեյ Կարյակինի, Յան Նեպոմնյաշչիի  (երկուսն էլ` ՌԴ), Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան), Դավիթ Նավարայի (Չեխիա), Լենյեր Դոմինգեսի (Կուբա), Լե Կուան Լեմի (Վիետնամ) մասնակցությամբ կանցկացվի շախմատի միջազգային մրցաշար:

    54-ամյա Կասպարովը կմասնակցի արագ և կայծակնային խաղի մրցաշարին, որոնք կանցկացվեն օգոստոսի 14-ից 19-ը` հիմնական մրցաշարի ավարտից հետո:

    Կասպարովը  1985-1993 թվականներին եղել  է մոլորակի ուժեղագույն շախմատիստը և 2005 թվականին հայտարարել  շախմատային կարիերան ավարտելու մասին:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31