• Categories

  • Լոնդոնում բազմաբնակարան շենքը շարունակվում է այրվել(լուսանկարներ, տեսանյութ)

    Լոնդոնի արևմտյան հատվածում շարունակում է այրվել 27-հարկանի Grenfell Tower բնակելի աշտարակը, որի ներսում 600-ից ավելի մարդ է եղել, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ներսում մնացածների մի մասը փորձել է կրակից փախչել իրար կապած սավանների միջոցով:

    Հայտնի է նաև, որ կա մի քանի զոհ, սակայն նրանց ստույգ թիվը չի հրապարակվել:

    Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկում սառնարանի այրումից: Հրշեջների խոսքով՝ 27-հարկանի շենքից գրեթե բան չի մնացել:

    Մարդկանց մի մասն էլ պատմել է, որ արդեն 5 ժամ է, ինչ իրենք լքել են այրվող շենքը, սակայն տեղեկություն չունեն ներսում մնացած բարեկամների մասին:

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki