• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • «Լողանա՞մ, թե՞ չէ…. բա որ Գագոն հայտնվի…»,-մտահոգված են արարատցիները

    Մեր կայքի աջակցությանն են դիմել Արարատի մարզի Հնաբերդ համայնքի բնակիչները՝ ակնկալելով իրենց հուզող հարցը հասցնել պատկան մարմիներին:

     

    Խնդիրը հարևան՝ Վերին Դվին համայնքի բնակիչ, մտավոր հետամնաց  50 –անց  Գագիկ Սարգսյանն է, ով ամեն օր թափառում է ծննդավայրի և  հարևան գյուղերի փողոցներով, մտնում է մարդկանց տներ, հայտնվում լոգարաններում, խոհանոցում, ննջարաններում՝ վախ առաջացնելով մարդկանց մոտ:

     

    Վերին Դվինի համայնքապետ՝ ազգությամբ  ասորի Լյուդմիլա Պետրովան մեզ հայտնեց, որ․

    -Գագիկն ագրեսիվ մարդ չէ, եթե նրան չնեղացնես նա չի հարձակվի, ի ծնե  մտավոր հետամնաց է, ծնողների մահից հետո նրա խնամակալությունը ստանձնել է  մորաքրոջ  հարսը՝ Ռիմա Ագախանովան, ով խնամում և կերակրում է նրան, սակայն լինելով հիվանդ մարդ, նա արագ կեղտոտում է հագուստը և դառնում վախ ներշնչող մարդ: Ինձ  մոտ նույն հարցով  եկավ նաև  Հնաբերդի  գյուղապետը,- շարունակում է Լ.Պետրովան,- Նա ձեռքով հասկացնում է մարդկանց, որ իրեն կոֆե տան, սիգարետ, թափառում է նաև սարերում: Հաճախակի նրան ոստիկանությունն է բերում գյուղ,-խոսքն ավարտում է Վերին Դվինի ղեկավարը:

     

    Իսկ Հնաբերդում մարդիկ համառում էին․

    -Գագիկը շատ հաճախակի է հայտնվում իրենց գյուղում, տներում, փողին և ոսկուն ձեռք չի տալիս, գնում է դեպի ուտելիքը և սիգարետը,  քնում է որտեղ պատահի, դպրոցական երեխաները   տեսնելով   նրան   կարծում են, որ մահացած մարդ է, վախեցած փախչում են նրանից, մարդիկ  ոտքով կամաց հրում են , որ տեսնեն մահացած է, թե՝ ոչ,-ասում էր մի հնաբերդցի:

     

    -Գագոյի հարստությանը տիրացել են, թող տեր կանգնեն այդ մարդուն, մենք հո կրակը չե՞ նք ընկել դրա ձեռքը, բա որ մեր երեխեքը ցավի տեր դառնան, ո՞վ պատասխան կտա,-բողոքում էին հնաբերդցիները:

     

    -Հանվում եմ, որ լողանամ, վախենում եմ , թե հանկարծ Գագոն չհայտնվի կողքիս…,-ասում էր  մի երիտասարդ կին,-Խնդրում ենք ձեզ, գրեք թող պատկան մարմիներն տեղեկանան այս մասին,-ասում էին հնաբերդցիները:

     

    Այդ օրը ոչ Լյուդմիլա Պոտրովային, ոչ էլ հնաբերդցիներին չհաջողվեց ցույց տալ  հիվանդ մարդուն:

    -Թարսի, սախ  օրը   ստեղի,- զարմանում  էին  նրանք:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հոկտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31