• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Լավրովը չի դիտարկում իրեն որպես ՌԴ նախագահի թեկնածու

    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի դիտարկում իրեն որպես ՌԴ նախագահի թեկնածու, այս մասին հայտնում է Interfax-ը։

    «Ոչ, չեմ դիտարկում»,-ասել է Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը։

    Նախարարը հստակեցրել է, որ իր համար շատ հարմարավետ է ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատելը։

    Արտգործնախարարը հավելել է, որ ներկա պահին արտաքին քաղաքական ճակատում կան մի ողջ շարք հանձնարարություններ, որոնք անհրաժեշտ է լուծել։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30