• Categories

  • Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հնարավորություն է տեսնում:

    «Բազմաթիվ մոտեցումները, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ պետք է արդյունքի բերեն, արդեն ուրվագծվել են»,- Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Լավրովը:

    Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, Լավրովը նշել է, որ հակամարտությունը ոչ մեկին ձեռնտու չէ: «Պետք է փնտրել լուծումներ, առավել ևս, որ շատ և շատ մոտեցումներ, որոնք պետք է բերեն արդյունքի, արդեն իսկ ուրվագծվել են»,- ասել է նա՝ հավելելով, որ որպես երեք համանախագահներից մեկը՝ Ռուսաստանն աշխատելու է կողմերի համար ընդունելի կարգավորման խաղաղ ճանապարհի ուղղությամբ:

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31