• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Լապշինն ու «լապշան»

    Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհակալություն հայտնել նրան ներման մասին հրամանագրի համար, նշելով, որ նա այժմ գիտի, թե ում է պատկանում Լեռնային Ղարաբաղը:

    «Այսօր ես իմացա, որ հրամանագիր եք ստորագրել ինձ ներում շնորհելու համար: Ես շատ շնորհակալ եմ ձեզ: Ես անժխտելի ապացույցներ եմ ստացել, որ Ղարաբաղը համարվում էր և կհամարվի Ադրբեջանի իսկական տարածքը: Հույս ունեմ, որ Ղարաբաղի հարցը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասված է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված Ալեքսանդր Լապշինի նամակում:

    Նա Ադրբեջանի ժողովրդին մաղթել է նաև գրավված տարածքների ազատագրում, իսկ Ալիևների ընտանիքին՝ առողջություն և երկարակեցություն:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30