• Categories

  • Իքս իգրեկն ու ապարանցի Գնթոն

    Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գործող «Գնթունիք» հացաբուլկեղենի արտադրությունն ու սուպերմարկետը բոլոր ժամանակներում եղել է երկու անհայտով հավասարում։ Ապարան քաղաքում լայն թափ հավաքած արտադրությունն ու առեւտրի կենտրոնը կապվում է երկու անունների՝ ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։

    Վերջինս, ի դեպ, «Գնթունիկ»-ի սեփականատիրոջ՝ Գնթոյի մորաքրոջ որդին է, եւ, ըստ ասեկոսեների, հենց նրան է պատկանում «Գնթունիկ» ընկերությունը։

     

    Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի գիտությամբ է, թե՝ ոչ, բայց վերջին ժամանակներս Աղվան Հովսեփյանը լծվել է Գնթոյին միասնական Ապարանի ղեկավար դարձնելու գործին։ Թե ինչ պայմանավորվածության եւ ինչ ակնկալիքով է Գառնիկիչն առանց լիարժեք միջնակարգ կրթության Գնթոյին ուզում դարձնել քաղաքապապետ՝ դժվար է ասել, միայն կանխատեսելի է, որ հետաքրքիր զարգացումներ են սպասվում Ապարանում։

    Իսկական թամաշա․․․

     

    «Խաբարբզիկ»

    facebook tweeter vkontakte odnoklassniki